Հասարակություն 11:40 29/03/2019 Հայաստան

Հայաստանի օգտատերերի 15,7%-ը 2018-ին բախվել է ֆիշինգի. «Կասպերսկի Լաբորատորիա»

Ֆիշինգի 2018 թվականին բախվել է Հայաստանի օգտատերերի 15,7%-ն  այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16,5%, իսկ Ադրբեջանում ՝ 13,8%։ Ինչպես վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, այդ ցուցանիշները փոքր են համաշխարհային միջին 18,32% մակարդակից. 2018 թվականին ընկերության հակավիրուսային ծրագրերը գրանցել են ֆիշինգային կայքեր անցնելու փորձերը կանխող  «Հակաֆիշինգ» համակարգի 482 465 211 գործարկում, և այդ ցուցանիշը 236 233 566-ով ավելի մեծ է, քան 2017 թվականին։

Ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ աշխարհում խարդախների շրջանում ամենատարածված թեմաներից մեկը մնում է կրիպտոարժույթը։ Անցած տարի «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական համակարգերը կանխել են այն ֆիշինգային կայքեր անցնելու 410 հազար փորձեր, որոնք նմանակում են հայտնի կրիպտոարժութային բորսաները, հարթակները և դրամապանակները։ Խարդախները նաև ակտիվորեն կեղծել են կրիպտոարժութային ծառայություններ մուտքի էջերը՝ օգտատերերի հաշվառման տվյալները ձեռք գցելու հույսով։

«2018 թվականը հերթական անգամ ցույց տվեց, որ չարագործները շարունակում են ուշադիր հետևել նորություններին և դրանք օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար։  Մենք տեսնում ենք կրիպտոարժույթների հետ կապված ռեսուրսների վրա ֆիշինգային գրոհների աճ, և սպասում, որ այս տարի չարագործները կշարունակեն հնարել նոր սխեմաներ. չնայած փոխարժեքների անկմանը և, ընդհանուր առմամբ, կրիտոարժույթների շուկայում դիտվող դժվար ժամանակներին, ֆիշերները և սպամերները ձգտում են այդ թեմայից քամել առավելագույնը»,- պատմել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ավագ կոնտենտ-վերլուծաբան Տատյանա Սիդորինան։ 

Խարդախներին ինքնուրույն փող փոխանցելու քայլին զոհին դրդելու ևս մեկ տարածված եղանակ են դարձել վիճակախաղով երաշխավորված շահումի կամ հարցում անցնելու համար պարգևատրման խոսստումները։ 2018 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումներն արգելափակել են նման խարդախ կայքեր անցնելու ավելի քան երեք միլիոն փորձեր։ Ե՛վ վիճակախաղերի, և՛ հարցումների պարագայում սխեման գրեթե նույն է. սկզբում օգտատիրոջը խնդրում են փոխանցել ոչ մեծ գումար (կոմիսիոն վճարի, անդորրագրի մշակման և այլնի համար), իսկ դրանից հետո արդեն պարգևատրում են խոստանում։ Ընդ որում, վիճակախաղի պարագայում զոհին դրդում են հնարավորինս շատ վճարել՝ բացատրելով, թե որքան մեծ է վճարը, այնքան իբր ավելի շատ փող կստանա օգտատերը։  

Բացի թեժ թեմաների շահագործումից, չարագործները 2018 թվականի ընթացքում շարունակել են ներգրավել ֆիշինգային և սպամ-բովանդակության տարածման նոր խողովակներ։ Նրանք ոչ միայն դուրս են գալիս փոստային առաքումների շրջանակից, այլև ակտիվորեն ներգրավում են օգտատերերին վնասաբեր հաղորդագրությունների տարածման մեջ։ Այսպես, անցյալ տարի «Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրանցել է «ինքնատարածվող» ֆիշինգ՝ մեսենջերներում և սոցիալական ցանցերում (առավելապես WhatsApp-ում ) ամենազանգվածային գրոհներից մեկը։ Չարագործներն օգտատերերին ավանդաբար խոստացել են անվճար շահավետ առաջարկներ կամ գոյություն չունեցող վիճակախաղեր՝ պայմանով, որ նրանք հաղորդագրությունը կուղարկեն իրենց ընկերներին կամ կհրապարակեն սոցիալական ցանցի իրենց էջում։

Ֆիշինգի և սպամի զարգացման այս և այլ միտումների մասին կարելի է կարդալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունում՝  https://securelist.ru/spam-and-phishing-in-2018/93453/։
Ֆիշինգի զոհ չդառնալու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն օգտատերերին առաջարկում է հետևել բավականին պարզ կանոնների.

• Միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ դրանք բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ  պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։ 

• Օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ); Հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։
• Օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա կփորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am
09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:44
Էդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում գործող պետական արարողակարգի ավանդույթների համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
09:38
Մեքենան ընկել է ձորակը
Այսօր վաղ առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
Փրեսլիի և Մերկուրիի լավագույն հիթերը կներկայացվեն Երևանում
Մայիս 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ։...
Աղբյուր` Panorama.am
09:04
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հարութ Սասունյան. Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլի մեջ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների և...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի առաջնորդած շարժման երթը դեպի Երևան իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Ի՞նչով է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը և նոր մեղադրանքներ էր հնչեցնում ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. Լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}