CNN-ի վերլուծաբանները չբացահայտված կապեր ունեն Կատարի ռեժիմի հետ. Conservative Review
«Ամերիկյան առաջատար CNN հեռուստաալիքի ազգային անվտանգության հարցերով մի քանի վերլուծաբաններ, որոնք գրեթե ամեն օր եթերում են լինում, ուղիղ կապ ունեն Կատարի հետ. ահաբեկչությունը ֆինանսավորող, Մերձավոր Արևելքում իսլամիստական անկլավ, որն իրեն դրքավորել է ԱՄՆ-ի կարևորագույն տարածաշրջանային դաշնակիցների դեմ»,-գրել է Conservative Review-ն:
Այս տեղեկությունը թվիթերում տարածել է նաև Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերն ու գրել՝ «ցնցված եմ լսել սա»։
Ինչպես գրել է կայքը, դուք երբեք չեք իմանա այդ կապերի մասին, քանի որ CNN-ի վերլուծաբաններից ոչ մեկը չի բացահայտում իր ֆինանսական և / կամ ինստիտուցիոնալ կապերը Կատարի հետ, երբ հայտնվում է եթերում: Նշվում է, որ անգամ երբ խոսքը գնում է այնպիսի թեմաների մասին, որտեղ շահերի բախում կա, ինչպիսիք են Իսրայելի, Սաուդյան Արաբիայի վերաբերյալ մենաբանությունները CNN-ի մեկնաբանները Կատարի մրցակիցների դեմ պայքարելու համար ոչ մի խնդիր չունեն, չնշելով անգամ, որ իրենց խմբագրական ազատությունը սահմանափակված է կամ իրենք անձամբ են կոմպրոմիսի գնացել։
Նշվում են անուններ, որոնցից 2-ը ամբողջ ժամանակով աշխատողներ են՝ Ալի Սուֆան, Մեհդի Հասան, Ջուլիետ Կայեմ, Պետեր Բերգեն։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես քննատադում է CNN-ին ու այն անվանում «ֆեյք-նյուզ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց