Ալումյան. Դատախազներն իրենց բողոքը ներկայացրեցին ամբողջությամբ
«Դատախազները ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքն ամբողջությամբ»,-նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով, այս ընթացքում ինքը հասցրել է ներկայացնել բողոքի մոտ 40 տոկոսը, առարկությունները կներկայացնեն վաղվա նիստում։
Հիշեցնենք, որ բողոքի քննությունը մեկնարկել է ժամը 12-ին ավարտվեց ժամը 18։00-ին։
Ավելի վաղ Ալումյանը հայտարարել էր՝ միջնորդել են, որ դատախազների՝ վերաքննիչ ուղարկված բողոքը թողնվի առանց քննության։
«Երևի տեղյակ եք, որ դատախազներն էլ են վերաքննիչ բողոք բերել։ Օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել»,-ասել էր նա։
Ալումյանը հույս հայտնեց, որ վաղը դատարանը որոշում կկայացնի։
«Վաղը կշարունակեմ և կավարտեմ բողոքս ներկայացնելը, որից հետո դեռ երեք բողոք էլ կա պաշտպանական թիմի կողմից։ Մնացած բողոքներն էլ կնեկայացվեն, ինչից հետո մենք կներկայացնենք մեր առարկությունները դատախազության բողոքի վերաբերյալ, իսկ դատախազությունը կներկայացնի իր առարկությունները՝ մեր բողոքի վերաբերյալ։ Սրանից հետո է պարոն Քոչարյանը, եթե լրացնելու բան կունենա, ապա կլրացնի»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ բողոքներից մեկը վերաբերում է այն բանին, որ առաջին ատյանի դատարանը իրենց որևէ մի փաստարկի չի անդրադարձել. «Ոչ միայն որևիցե փաստարկ չի հերքել, այլ որոշման մեջ նույնիսկ չի էլ գրել, որ մենք փաստարկ ենք ներկայացրել»։
Ինչ վերաբերում է կալանավայրում Ռոբերտ Քոչարյանի՝ գրքեր կարդալուն, Ալումյանն ասաց. «Ես ճշտեցի, որ երեկ ավարտել է Ֆրենսիս Ֆուկոյամայի «Identity» գիրքը և հիմա սկսել է կարդալ Սայմոնսի «Leadership»-ը՝ անգլերենով։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի
- Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Վերաքննիչում բողոքի քննությանը
- Քոչարյանի պաշտպանների բողոքը կալանքի երկարացման վերաբերյալ վերաքննիչ դատարանը կքննի այսօր
- ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքներին
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի նիստի օրը հայտնի է