Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Վերաքննիչում բողոքի քննությանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է իր պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությանը։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ քննում է Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:
Փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին մամուլի այն հրապարակումների մասին, ըստ որոնց դատավոր Ռուզաննա Բարսեղյանը պարգևատրվել է Քոչարյանի նախագահության օրոք, հարցրեցին՝ դա կարո՞ղ է ինքնաբացարկի հիմք լինել։ Ալումյանն ասաց, նման բան ինքն էլ է լսել, պարոն Քոչարյանը սակայն նման բան չի հիշել։
«Մի բան հաստատ գիտեմ, որ նույն դատավորը պարգևատրվել է ԱՄՆ դեսպանատան կողմից։ եթե այս ամեն ինչը գումարենք, կստացվի, որ լավ դատավոր է։ Դա մեզ միայն ուրախացնում է, և կարծում եմ, դա ինքնաբացարկի հիմք չի կարող լինել»,-ասաց Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի պաշտպանների բողոքը կալանքի երկարացման վերաբերյալ վերաքննիչ դատարանը կքննի այսօր
- ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքներին
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի նիստի օրը հայտնի է
- Վերաքննիչում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը կքննի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը
- Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանը ենթադրյալ գործողությունները կատարել է ոչ թե որպես անհատ, այլ որպես ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին