Գյումրու տնակային ավանում բնակվող ևս մեկ պատանի տաղանդի մասին
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնել էր «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները:
Կազմակերպությունն այդ նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացրել է բնատուր տաղանդի տեր ևս մեկ, 14-ամյա պատանու մասին պատմող տեսանյութ:
Գյումրու ամենամեծ, քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում է բնակվում պատանի նկարչի` Հոբի բազմանդամ ընտանիքը: Պատանին թեև նկարչական դպրոց չի ավարտել, սակայն մի տարի է՝ մասնավոր պարապմունքների է գնում գյումրեցի ճանաչված նկարիչներից մեկի մոտ:
Հարցին, թե ինչ է ակնկալում «Շիրակ կենտրոնից», պատասխանել է՝ միայն նկարչական պարագաներ, ներկեր և թուղթ:
«Առաջիկա օրերին մենք կրկին կայցելենք նրանց տուն ու մեր բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավորներ, ամերիկահայ բարերարներ Վարդան Նազարյանի և Հերման Խնդիրյանի աջակցությամբ կնվիրենք նկարչական անհրաժեշտ պիտույքներ»,-նշում են ՀԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին