Լուկաշենկոյի կանխատեսումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսել է ուկրաինական նախագահական ընտությունների ելքը։ Գազետա.ռու կայքը, հղում անլով «Բելտա»-ին, գրում է, որ Լուկաշենկոյի կարծիքով, նախագահական աթոռի համար պայքարում կհաղթի Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Ես, այնուհանդերձ, հակված եմ կարծելու, որ այս նախագահական ընտրություններում կհաղթի Պորոշենկոն»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ Պորոշենկոն ամեն ինչ արել է, որ ուկրաինացիները նրան աջակվեն։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին։ ԿԸՀ տվյալներով, թեկնածուներից որևէ մեկն առաջին փուլում չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայն։ Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մարտի 21-ին։ Մասնակցելու է առաջին փուլի առաջատարներ Զելենսկին և Պորոշենկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ