Հասարակություն 20:21 11/04/2019 Հայաստան

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ

Վաղ մանկական կրթության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին գլոբալ զեկույցը փաստում է, որ այս ոլորտին ուղղվող ներդրումներն անբավարար են։ Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների, Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաների մի մասը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվում է, որ այն երկրները, որտեղ երեխաների մեծ մասը նախադպրոցական կրթություն չի ստանում, կորցնում են շահավետ ներդրում կատարելու հնարավորությունը, որը խորացնում է անհավասարությունը հասարակության շրջանում: Օրինակ, զածր եկամուտ ունեցող երկրներում 10 երեխայից միայն երկուսն են մանկապարտեզ հաճախում: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի գյուղերում այս ցուցանիշը նույնն է:Չնայած քաղաքներում իրավիճակ մի փոքր ավելի լավ է, սակայն այստեղ նույնպես երեխաների մեծամասնությունը մանկապարտեզ չի հաճախում (քաղաքներում տասը երեխայից 4-ն է հաճախում): Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մանկապարտեզ չհաճախելու հիմնական պատճառներ են. երեխայի մոր չաշխատելը` 53%, մանկապարտեզի բացակայությունը` 28%, այդ ծառայության թանկ լինելը` 4%:

«Նախադպրոցական կրթությունը հանրակրթության առաջին աստիճանն է և մեր երեխաների կրթության հիմքը. կրթության յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հիմնվում է նախադպրոցական կրթության հաջողության վրա»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: «Մինչդեռ աշխարհում, նաև Հայաստանում շատ ու շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու  հնարավորություն չունեն, ինչի պատճառով մեծանում է հավանականությունը, որ այս երեխաներն ավելի ցածր առաջադիմություն կունենան դպրոցում, կհայտնեվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ  կամ կմնան ավելի հաջողակ հասակակիցների ստվերում»:

Նախադպրոցական կրթության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին «Սովորելուն պատրաստ աշխարհ՝ առաջնահերթությունը տալով որակյալ նախադպրոցական կրթությանը» զեկույցը փաստում է, որ նույնիսկ ընդամենը մեկ տարի նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հավանական է` ձեռք բերեն քննադատական հմտություններ ու քիչ հավանական է՝ ցածր առաջադիմություն ունենան ու դպրոցից դուրս մնան: Ուստի, այս երեխաները ավելի խաղաղ ու զարգացող հասարակություն կձևավորեն հետագայում: Նախադպրոցական կրթություն ստացող երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ հաջողեն մաթեմատիկայում և այլ առարկաներում, քան այս կրթությունը բաց թողող երեխաները:Այն երկրներում, որտեղ ավելի շատ երեխաներ են հաճախում նախադպրոցական հաստատություններ, նաև ավելի շատ երեխաներ են հաջողությամբ ավարտում տարրական կրթությունը՝ ստանալով նվազագույն անհրաժեշտ մաթեմատիկական և լեզվական գիտելիքներ:

Վերոնշյալ զեկույցը փաստում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում երեխայի՝ նախադպրոցական հաստատություն չհաճախելու հիմնական պատճառներն են աղքատությունը, երեխայի մոր կրթական մակարդակը և երեխայի բնակության վայրի աշխարհագրական դիրքը: Բնականաբար, գերակշռող պատճառը աղքատությունն է: Ծանոթացե՛ք զեկույցի այլ հիմնական բացահայտումներին ստորև.

Աղքատության դերը: Զեկույցում ներգրավված 64 երկրների ցուցանիշներից պարզ է դառնում, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաները 7 անգամ ավելի քիչ հավանական է, որ մանկապարտեզ հաճախեն: Իսկ որոշ երկրներում հարստության և աղքատության միջև անջրպետն ավելի ակնհայտ է: Հայաստանում, օրինակ, ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակիչների 9.8 տոկոս ը պատասխանել է, որ մոտակա նախադպրոցական հաստատությունը գտնվում է ավելի քան 10 կմ հեռավորության վրա կամ այն շատ  թանկ է: Իսկ ըստ 2017 թ-ի բազմաչափ աղքատության ցուցանիշների՝ գյուղական բնակավայրերում երեխաների 22 տոկոսը զրկված է նախադպրոցական կրթությունից, իսկ քաղաքային բնակավայրերում այս ցուցանիշը 17 տոկոս է:

Հակամարտությունների ազդեցությունը: Ընդհանուր առմամբ հակամարտություններից տուժած 33 երկրում ապրող նախադպրոցական տարիքի երեխաների ավելի քան 2/3 մանկապարտեզ չի հաճախում: Մինչդեռ հենց այս երեխաների համար նախադպրոցական կրթությունը մեծագույն կարևորություն ունի: Նախադպրոցական կրթությունն օգնում է հաղթահարել տրավմաները՝ անվտանգ մի տարածք տրամադրելով, որտեղ երեխաներն ապահով են ու կարող են սովորել, խաղալ ու արտահայտել իրենց էմոցիաները:

Կրթական ձեռքբերումների շղթան: Միջնակարգ կրթություն ունեցող մայրիկների երեխաները գրեթե 5 անգամ ավելի հավանական է, որ մանկապարտեզ հաճախեն, քան միայն տարրական կրթություն ունեցող մայրիկների երեխաները:

Նախադպրոցական կրթությանն ուղղված անբավարար ներդրումները բացասաբար են ազդում ծառայությունների որակի վրա՝ արտահայտվելով ենթակառուցվածքների, ուսումնա-դիդակտիկ նյութերի, խաղերի, ինչպես նաև վերապատրաստված դաստիարակների սղությամբ:

«Եթե այսօրվա կառավարությունները վաղվա տնտեսության համար մրցունակ աշխատուժ են ուզում ունենալ, ապա պետք է սկսել հենց նախադպրոցական կրթությունից»,- ասում է Ալվարդ Պողոսյանը: «Եթե ուզում ենք մեր երեխաներին հաջողակ տեսնել ապագայում, ապա ղեկավարները պետք է առաջնահերթություն տան ու համապատասխան ռեսուրսներ տրամադրեն նախադպրոցական կրթությանը»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին պարտադիր դարձնել առնվազն մեկ տարի նախադպրոցական կրթությունը յուրաքանչյուր երեխայի ու հատկապես ամենախոցելի խմբերի երեխաների համար: Իսկ սա իրականություն դարձնելու համար կառավարությունները պետք է երկրի կրթությանն ուղղված բյուջեի նվազագույնը 10 տոկոսն ուղղեն նախադպրոցական կրթության ֆինանսավորմանը՝ ներդրումներ կատարելով դաստիարակների, որակյալ ստանդարտների մշակման և ծառայության հասանելությունը ապահովելու համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:11
Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել են հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր...
Աղբյուր` Panorama.am
16:50
22-ամյա երիտասարդը խոստովանել է՝ ինտերնետային կայքերի միջոցով թմրանյութ է իրացրել
Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում Արաբկիրի քրեական...
Աղբյուր` Panorama.am
16:39
Վահագն Վարագյան. Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
16:26
Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ անկախության հռչակագրի 29-ամյակի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին
Այսօր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ...
Աղբյուր` Panorama.am
15:54
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է 70 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին․ «1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան»
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014 թթ.), Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:51
Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք...
Աղբյուր` Panorama.am
14:34
Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը
Օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի
Օգոստոսի 25-ից 29-ը Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
13:46
Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: ՔԿ-ից...
Աղբյուր` Panorama.am
13:35
Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ. Մարինե Սուքիասյան
Իրավական համայնքը 2-րդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Որ նախարարությունն է պատասխանատու հայու «ծխացող օջախի» համար
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի պատճառով օրեր շարունակ ծխապատված է Արշակունյաց պողոտան ու հարակից տարածքը։ Հրդեհը պահեստում բռնկվել էր...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ամուլսարի մասին ճիշտ զուգահեռները
«... էդ քառակուսի մտածելակերպով շատերը կողմ են Ամուլսարի շահագործմանը որովհետև, վիձիծե լի, իրանց ֆանտազիան չի հերիքում որ դեմ էղնին ու...
Աղբյուր` Panorama.am
12:49
Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին
12:49 Նիկոլ Փաշինյանը բնակելի շենքերից մեկում մի քանի բնակիչների հետ հանդիպելուց հետո դուրս եկավ բակ, որտեղ նրան էին սպասում բողոքող...
Աղբյուր` Panorama.am
12:45
Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո
«Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի» հիմնադիր Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել Մոսկվայի թիվ 1 կալանավայրից, որտեղ նա կրում էր իր 30-օրյա...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել  ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:16
«Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին
Ամազոնիան ապահովում է մոլորակի թթվածնի 20 տոկոսը։
Աղբյուր` Panorama.am
12:00
ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում մեկնարկել է թիավարության աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոէ մրցաձևի 500...
Աղբյուր` Panorama.am
11:51
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է
Հոսոս, ինչպես ասում են նրա որդիները
Աղբյուր` Panorama.am
11:44
Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի(լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն...
Աղբյուր` Panorama.am
11:31
Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:21
ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Բորիս Ջոնսոնը Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպմանը ոտքը դրել է սեղանին
Համացանցում երեկվանից լայնորեն տարածվում է Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի նկարը,...
Աղբյուր` Panorama.am
11:07
Առաջարկվում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Անահիտի «Անահիտը». 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել
«Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել. ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է
Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և  ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}