ԱՄՆ-ում բաց տիեզերքի բույրով օծանելիք են ստեղծել
Ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական ընկերությունը բաց տիեզերքի բույրով օծանելիք է ստեղծել։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ բույրը ստացել է Vector անվանումը։ Այն ունի մետաղական հիմք՝ «բարձրտեխնոլոգիական սարքավորման մաքրության ու ստերիլության նոտաներով», և լրացված է «մթնոլորտում անհետացող գոլորշու այրվող բույրով»։
Նշվում է, որ Vector-ը ստեղծողները փորձել են ստեղծել հենց նման բույրերի համադրությամբ օծանելիք, քանի որ տիեզերքի բույրը հենց այսպես է բնութագրել տիեզերագնաց Թոնի Անտոնելին։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց