Քաղաքական 16:47 18/04/2019 Հայաստան

Մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից ներկայացնում են հարցազրույցն ամբողջությամբ՝

Հարց․ Ո՞րն է Փարիզ՝ Ձեր այցի հիմնական նպատակը։
Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է  քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ։

Հարց. Կարո՞ղ եք փաստել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առկա է որևէ առաջընթաց։
Զոհրաբ Մնացականյան․ Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի  գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն  մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։

Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։  Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։

Հարց․ Ավելի կոնկրետ, այդ հիշողության խնդրի հարցում առաջընթաց գրեթե չկա․․
Զոհրաբ Մնացականյան․ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։

Այս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել . սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

Հարց․ Որո՞նք են ձեր առաջնահերթությունները 2018թ․ գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց։
Զոհրաբ Մնացականյան․ Դրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:04
Վահե Հովհաննիսյան. Ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում
Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնացող սպասումը։
Աղբյուր` Panorama.am
14:02
Վթար՝ Նորաշենիկ գյուղի մոտակայքում, վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 26-ին, ժամը 10:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
13:52
Մարալիկում 1500 հակ անասնակեր է այրվել
Օգոստոսի 25-ին, ժամը 22:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բակո Սահակյանը ներկա է գտնվել միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել...
Աղբյուր` Panorama.am
13:45
Էրիկ Գրիգորյան. Անտառային հրդեհների 96%-ը մարդածին է
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշում է՝ մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Գոմք գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Օգոստոսի 26-ին, ժամը 06:00-ի դրությամբ վերսկսվել են Վայոց ձորի Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
13:26
Դամասկոս-Հալեպ միջազգային ճանապարհը վերանորոգվում է
Մեկնարկել է Դամասկոս-Հալեպ միջազգային ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ «Գանձասարի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
Այսօր «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» խորագրով ստորագրահավաքի 40-րդ օրն է։  Այսօր նախաձեռնության անդամները ստորագրություններ են...
Աղբյուր` Panorama.am
13:12
Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։ Նշվում է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հնդկաստանում ԵՊԲՀ-ն հաղթող է ճանաչվել «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
12:54
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՊՆ-ին
Հայաստանում զենքի մատակարարման մրցույթի ձախողման փաստով քրգործ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
12:48
Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով:
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: Ֆեյսբուքյան իր էջում նման տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը։ Նախօրեին  իր առաջին մենամարտն է անցկացրել...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մեծ յոթնյակի/ութնյակի գագաթնաժողովներն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը
Օգոստոսի 24-26-ին ֆրանսիական Բիարից քաղաքում ընթանում է Մեծ յոթնյակի (G7) հերթական գագաթնաժողովը, որի օրակարգում են միջազգային օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
12:19
«Մեղրաքարում» բռնկված հրդեհը մարվել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փորձագետներն արձանագրել են՝ լիարժեք եզրակացություն կազմելու համար որևէ տվյալ բաց չկա. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար
2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Գերմանիան հայտնել է ՀԸԳՀ վավերացումն ավարտին հասցնելու վերաբերյալ
Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու...
Աղբյուր` Panorama.am
11:46
ԱԱ. Հայ թիավարողները եզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր...
Աղբյուր` Panorama.am
11:10
ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
10:58
«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը փակ է լինելու երթևեկության համար
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կ. Հովհաննիսյան. Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ իր հասարակությունը պատրաստ է պատերազմի
«Վերջին շրջանում Ադրբեջանում ակնհայտորեն ավելացել է պատերազմ սկսելու կոչերը, որոնք առայժմ հայտարարությունների տեսքով արվում են...
Աղբյուր` Panorama.am
10:45
Մալյորկայում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումից 7 զոհ կա
Կիրակի փոքր, գերթեթև ինքնաթիռը Իսպանիայի Մալյորկա կղզում մխրճվել է ուղղաթիռի մեջ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատահարի հետևանքով 7 զոհ կա։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
10:37
Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած միջադեպը. մեկ անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արճիսում խմելու ջրի խնդիրը օրհասական է, գյուղացիները փակել են ճանապարհը
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ  Գարիկ Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փակվել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Հիշողության մթագնումներ 2
1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում  ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Այսօր  07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց...
Աղբյուր` Panorama.am
09:51
Անմահ անուններ
19-րդ դարավերի և 20-րդ դարասկզբի հայ հայդուկային շարժման ավանդույթներից մեկի յուրատեսակ շարունակություն կարելի է  համարել Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
09:40
Ալպերում ինքնաթիռ է ընկել
Կան զոհեր
Աղբյուր` Panorama.am
09:25
Վեճերի բացակայության պատճառով ԱՄԷ-ում կինը բաժանվում է ամուսնուց
Ամուսնալուծության պատճառ կարող են դառնալ ոչ միայն հաճախակի վեճերը, այլև՝ դրանց իսպառ բացակայությունը։ «Ռիա Նովոստի» գործակալությունը...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ֆրանսիայի դեսպան․ Խթանում ենք Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու գաղափարը
Հայաստանում օգոստոսի 25֊ին նշվեց Գյումրի քաղաքի օրը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Ջոնաթան Լաքոթը Գյումրին բնութագրում է որպես հայկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}