Կիևի կենտրոնում երթևեկությունը սահմանափակվել է նախագահի թեկնածուների բանավեճի պատճառով
Կիևի կենտրոնում տրանսպորտային երթևեկությունը սահմանափակվել է նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճի պատճառով։ Բանավեճը կայանալու է այսօր «Օլիմպիական» մարզադաշտում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, սահմանափակումները լինելու են մինչև բանավեճի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զելենսկին դեռ չի պատրաստվում մասնակցել հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ապրիլի 19-ի բանավեճին:
Այսօր երեկոյան Պորոշենկոն և Զելենսկին պետք է բանավիճեն «Օլիմպիական» մարզադաշտում։ Ուկրաինայի գործող նախագահ Պորոշենկոն հայտարարել է, որ հնարավոր է չկարողանա ճիշտ ժամանակին հասնել հանրային հեռուստատեսության բանավեճին և խնդրել էր փոխել քննարկման ժամը։
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն համաձայնել է Զելենսկու հետ բանավիճել
- Զելենսկիի շտաբում նշել են Պորոշենկոյի հետ բանավեճի օրն ու վայրը
- Պորոշենկոն ապրիլի 14-ին Զելենսկուն կսպասի մարզադաշտում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին