Քաղաքական 12:02 26/04/2019 Հայաստան

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում

«Մեզ համար շատ պարզ սկզբունք է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղի է ունենում շատ հստակ, միջազգայնորեն ճանաչված և միջազգային հանրության աջակցություն ստացած շրջանակներում` Մինսկի խմբի համանախագահություն: Մինսկի խմբի համանախագահության մեջ աշխատում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, աշխատում է Ադրբեջանը, աշխատում է Հայաստանը։  Դուք գիտեք, մենք նաև ունենք շատ էական հարց, որը վերաբերում է այս գործընթացի լիարժեք ֆորմատին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Մենք շատ հստակ ենք եղել. սա շատ պրակտիկ, շատ կարևոր հարց է, որովհետև Լեռնային Ղարաբաղին է վերաբերում այս ամենը։ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է` քաղաքական միավոր, որն իր ամբողջ ինստիտուցիոնալ կարողությունով, ունի ամբողջ այդ ռեսուրսը` ներկայացնելու Արցախի հարյուր հիսուն հազար բնակչությունը, մանդատը և այն ամենը, ինչ բխում է այդ մանդատից։ Նրանք սուբյեկտ են բանակցությունների, և ընդունելի պետք է լինի այս ամենը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Իրենց անունից խոսում է մանդատ ստացած իշխանությունը»,-այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝  «Առաջին լրատվականին»։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը չի փախչում պատասխանատվությունից, եղել և մնում է բանակցային կողմ, սակայն եթե ԼՂ-ն զրկված է բանակցությունների սեփականությունից այն առումով, որ չեն տիրապետում, չեն մասնակցում, չունեն գործառույթ, դա նվազեցնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ  1994թ. զինադադարի համաձայնագիրը, որի 25-ամյակը լրանալու է մայիսի 12-ին, ստորագրվել է երեք կողմից, և դա միակ փաստաթուղթն է, որն այսօր ապահովում է մեր զինադադարը, ապահովում է կայուն իրավիճակ զինադադարի առումով։

ԱԳ նախարարը նշել է, որ եթե ներկայիս ձևաչափը պահելու իմաստը այն է, որ սա ցույց է տալիս, որ Հայաստանն է անմիջական դերակատարն այս ամբողջ իրավիճակի մեջ, Լեռնային Ղարաբաղը որևէ դերակատարություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ չէ, սա նորից մեզ բերում է փակուղու:

«Սկզբունքորեն ստացվում է, որ մենք ինչ-որ չափով բանակցում ենք երկու սեղանի շուրջ, որովհետև մենք կանոնավոր աշխատում ենք, քննարկում ենք և կանոնավոր երկխոսության մեջ ենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ բոլոր մակարդակներով», -ասել է Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի հետ ներկայումս որևէ փաստաթուղթ չի բանակցվում,  քննարկվում են սկզբունքները, մոտեցումները, դիրքորոշումները, դա բանակցային գործընթաց է. «Ամենաէականը, որ մենք չենք բանակցում որևէ ձևակերպված տեքստ»:
Հարցին, թե ժամերով զրուցում են առանց թղթի, ԱԳ նախարարն ասել է, որ ժամերով չեն զրուցում, ժամերով քննարկում են, համեմատում են, բանավիճում են, ի հայտ ենք բերում մեր տրամաբանությունը և փորձում ձևավորել ինչ-որ շրջանակ համաձայնությունների, որոնք արտահայտվում են հայտարարությունների մեջ:

«Եվ նայե՛ք շարունակականությունը՝ արտահայտված հայտարարությունների մեջ. երբ մենք սկսեցինք խոսել միջավայրի մասին, մենք սկսեցինք խոսել մեր դիրքորոշումների մասին, որոնք բովանդակային առումով արտահայտում են՝ ինչպես ենք մենք մոտենում այս հարցին: Հիշեցնեմ՝ բացառապես խաղաղ կարգավորում, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ստատուսի և անվտանգության հարցերը Հայաստանի համար՝ որպես գերակա խնդիր և գերակա հարց: Հարցերի հաջորդ բլոկը ֆորմատին վերաբերող հարցն է, ինչպես որ արդեն քննարկեցինք: Երրորդ բլոկը միջավայրի հարցն է: Միջավայրն իր մեջ պարունակում է երկու բաղադրիչ՝ զինադադարի ռեժիմի պահպանում ու ամրապնդում և էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթների իրականացում: Երկրորդ բաղադրիչը մարդկային շփումներն են: Մեր մոտեցումն այդ ամբողջության մեջ է»,-ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ փաստաթուղթ չեն քննարկում, բայց  եկել ենք արդյունքների  հանդիպումների ընթացքում:

Խոսելով առաջիկայում Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, Զոհրաբ Մնացականյանն ասել է՝ «կա երեք համանախագահ,  հանդիպում եղել է Փարիզում, Մոսկվայում, բնականաբար, հանդիպում կարող է լինել նաև Վաշինգտոնում»։

«Երբ ԱՄՆ մեր գործընկերները կհստակեցնեն իրենց հրավերը, այդ ժամանակ էլ վստահ եմ, որ կարող ենք խոսել, բայց չեմ ուզում ԱՄՆ մեր գործընկերների անունից ասել, որ այդ ամենը եղել է: ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է նախապատրաստեն, հստակեցնեն: Գիտեք ես չեմ կարող ասել, որ այսօր երեկոյան գալիս եմ Ձեզ մոտ հյուր առանց, առաջին հերթին, Ձեր կողմից՝ դրա մասին հայտարարելու»,-ասել է ԱԳ նախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am
00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}