Էրդողանը Զելենսկուն թիկնազոր էր տրամադրել
Ուկրաինական նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկուն, ով հանգստանում էր Թուրքիայում, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տրամադրել էր թիկնազոր։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրել է «Страна.ua» կայքը։ Նա հանգստացել է Բոդրումում։ Ոստիկանությունից աղբյուրը հայտնել է, որ Զելենսկու ժամանումն ամբողջ Բոդրումը ոտքի էր հանել։
«Այժմ Բոդրումում հանգստում են տարբեր երկրներից շուրջ 20 բարձրաստիճան պաշտոնյա, բայց որևէ մեկի նման այդքան մեծ ուշադրություն չկա»,- ասել է աղբյուրը։
Զելենսկու պաշտպանությունն այնքան լուրջ է եղել, որ նույնիսկ լրագրողները չեն կարողացել լուսանկարել նրան։
Գազետա.ռու-ն գրում է, որ Զելենսկին եռօրյա հանգստից հետո արդեն վերադարձել է Ուկրաինա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց