Մայիսի 1-ից գազի սակագինը Ուկրաինայի բնակիչների համար նվազել է
Ուկրաինայի բնակչության համար գազի սակագինը մայիսի 1-ից նվազել է: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Ըստ աղբյուրի՝ ներկայումս Ուկրաինայում գազի գինը 312 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց:
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է ուկրաինական «Նավթոգազ» ընկերության կողմից:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ «Նավթոգազ»-ը ամբողջ աշխարհում պետք է էժան գազ փնտրի: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է Ուկրաինայի բնակչության ֆինանսական բեռը նվազեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին