Ռաուլ Կաստրոն արժանացել է Լենինյան մրցանակի
Կուբայի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոն արժանացել է Լենինյան մրցանակի: Դիպլոմն ու պատվավոր կրծքանշանը Կուբայի առաջնորդին հանձնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը: Այս մասին հայտնում է Ռեգնումը։
Կաստրոն մրցանակի է արժանացել «սոցիալիստական շինարարության պրակտիկայում ունեցած նշանակալի ներդրման» և ռուս-կուբայական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Նշվում է, որ Մելնիկովը պաշտոնական այցով Կուբայում է:
Կուբայի ղեկավարը Ռուսաստանի կողմից այս պարգևը համարել է Մոսկվայի և Հավանայի միջև պատմական կապերի համոզիչ ապացույց, որոնք այսօր թարմացվում ու ամրապնդվում են:
ԽՍՀՄ-ում Լենինյան մրցանակը սահմանվել է 1925 թ.-ին՝ որպես քաղաքացիների խրախուսման ամենաբարձր ձևերից մեկը: 2017թ․-ից Ռուսաստանում վերահաստատվեց Լենինյան մրցանակը, որը շնորհվում է սոցիալապես նշանակալի գործողություններին նպաստելու համար, որոնք հաստատում են «սոցիալիզմի, արդարության և հումանիզմի սկզբունքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին