Իրավունք 12:13 08/05/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա

«Ես նման եմ մի մարդու, որ կարող եմ լինել Հայաստանի վարչապետ և այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր, ովքեր կարող են, չգիտեմ  ...»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կան ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ Դավիթ Սանասարյանի գործի քննությունը նորմալ  ձևով ընթանա,  որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, որոնք  հատկապես այս գործի շրջանակներում  փորձում են որոշակի խոչընդոտներ ստեղծել,  կողմ են կամ դեմ են այս գործին։

Նա նշեց, որ ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին է, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից։

«Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ այդպես է օրենքը, տրամաբանությունը պետական կառավարման։ Բացառվում է, որ որևէ պայմաններում ես երկրում թույլ տամ  անկառավարելիություններ, քաոսներ, պալատական ինտրիգներ։ Բացառված բան է։ Կտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանա։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ ԱԱԾ տնօրենը, դեռ  սկզբից, երբ պարզ էր, թե գործն ինչ ուղղությամբ է գնում,  երկու-երեք անգամ եկել է ու առաջարկել, որ գործը փոխանցի Հատուկ քննչական ծառայությանը, որովհետև, ըստ ամենայնի, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում էլ նեղվում են այդ կասկածներից, որ ոչ օբյեկտիվ են։

«Ես ասել եմ, որ դեմ եմ այդ  որոշմանը, որովհետև  կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, այսինքն մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մենք ինքներս մեզ հետ կապված գործերը քննարկենք, տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ մեզ հետ կապված քրեական գործերը պետք է քննի։ Եթե օբյետիվության համար  պետք է այդ գործը գնա Հատուկ քննչական ծառայություն, բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց կառավարության ղեկավարը։

Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարղ լինել տարբեր այլ պետություններ։ 

Նա ասաց, եթե պարզվի, որ քննությունն օբյեկտիվ չէ, ահավոր խիստ պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր այդպիսի բան են արել։

«Այս պահին ունեցած իմ տվյալները, և տվյալները միակողմանի չեն, իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, որ ասում են՝ հին ԱԱԾ-ականները խաբում են միամիտ վարչապետին։ Իմ աղբյուրը նաև մեր թիմի անդամներն են, Դավիթ Սանասարյանն է։ Ես իր հետ խոսել եմ, չէ՞»,- ասաց Ն. Փաշինյանը։ 

Ինչ վերաբերում է հենց ԱԱԾ-ում ստուգումներին, նա նշեց, որ դրանք կանցկացվեն,  երբ պետք  լինի, Պետական վերահսկողական ծառայությունը կստուգի։

«ՊՎԾ-ն Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես Հայաստանի կառավարությունը ես չեմ։  Լյուդովիկոսի ժամանակներն անցել են», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ծառայողական քննությունն է անցկացվում, որովհետև նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել։ 

«Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև այդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին»,- ասաց նա։

Ն. Փաշինյանի խոսքով, «ուրվական գործ է», հետքեր գոյություն չունեն, սա լուրջ հետևանքների պետք է բերի։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին  Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ազատության հրապարակում իշխանություններին դեղին քարտ ցույց տվեցին
Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց, կրկն լրջանալու կոչ արեց ու հույս...
Աղբյուր` Panorama.am
20:37
Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը
«Իշխանություններն ունեին մի ամբողջ տարի իրականացնելու երկիրի ու մեզանից յուրաքանչյուրի համար այքան ցանկալի խորքային, բովանդակային, իսկապես...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Վերջին զանգ». առավոտից ՃՈ ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը ուղերձ է հղել, որտեղ շրջանավարտներին կոչ է...
Աղբյուր` Panorama.am
20:25
Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։ sport-express.ru կայքը, հղում անելով Marca-ին, գրում...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել պայթուցիկի մասին սպառնալիքի պատճառով
Իսպանական Vueling ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայէջք է կատարել Բարսելոնայի օդանավակայանում օդանավում պայթուցիկ սարքի տեղադրված լինելու...
Աղբյուր` Panorama.am
20:09
Իշխան Սաղաթելյան. Եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առեք
«Մեր սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել։ Հայաստանի իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, տեսլական, պրոֆեսիոնալ թիմ երկրի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հաստատվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը
Գործադիրը հաստատել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:  Հիմնավորման համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
«Արսենալի» երկրպագուները քննադատել են Քարդաշյանին
Անգլիական «Արսենալի» երկրպագուները քննադատել են ամերիկյան  ռեալթի-շոուների աստղ, հայկական ծագում ունեցող Քիմ Քարդաշյանին այն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Քանի կերպար է մահացել «Գահերի խաղում»
Ամերիկյան The Washington Post թերթի հաշվարկներով, «Գահերի խաղը» սերիալի ութ եթերաշրջանում Երկաթե գահի համար  պայքարում...
Աղբյուր` Panorama.am
19:37
Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Թուրքիան խոշտանգում է սեփական քաղաքացիներին
Մեծ Բրիտանիայի «Տրանսպորտային ոլորտի աշխատակիցների արհմիությունը» (TSSA) ահազանգել է Թուրքիայում կատարվող բռնարարքների ու...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական...
Աղբյուր` Panorama.am
19:21
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային
2019 թվականի մայիսի 23-ին Հայ-Հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Բռնցքամարտը կմնա Տոկիո-2020-ի ծրագրում
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը:
Աղբյուր` Panorama.am
19:02
Ինչ աշխատանքներ են իրականացվել օպերայի հարակից տարածքում
Մարտի սկզբին շատերի ուշադրության կենտրոնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ուրիշի համար փոս մի՛ փորիր
Ինչ  ջերմեռանդությամբ որ  ամերիկացիք ու Փաշինյանն  արագացնում  են անցումային արդարադատության ներմուծումը Հայաստանում, այնքան...
Աղբյուր` Panorama.am
18:42
ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը. Արթուր Վանեցան
Գործադիրի այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խնդրեց տարածք հատկացնել՝ մարզադաշտ կառուցելու...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երեխա որդեգրել ցանկացողները նախապատրաստական դասընթացներ կանցնեն
Գործադիրը հաստատել է որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը: Հիմնավորման համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:24
ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի
«Ֆուտբոլը հրաշքներ է գործում»։
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ղազախստանում անցկացվող մեդիա ֆորումին մասնակցում են Արմեն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող  մեդիա ֆորումին Հայաստանից մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։...
Աղբյուր` Panorama.am
18:11
Նախարարություն. Ղազարյանը չի հանդիպել ՀԲՖ-ի ներկայացուցիչների հետ
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է բռցքամարտի ֆեդերացիայի այն...
Աղբյուր` Panorama.am
18:02
Թուրքիայում տեղի է ունենում «Էրջիյես-2019» զորավարժությունը
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում սկսվել է «Էրջիյես-2019» դեսանտային զորավարժությունը: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Շարունակվել է դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ոստիկանապետը ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել. ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Օսիպյանը եղբորորդու հետ չի շփվում, մինչև նա իր անմեղությունը չապացուցի
Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով 2014 թվականին եղբորորդու մասնակցության միջադեպի հետ կապված հարցին՝ ասաց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ես խեղճացող մարդ չեմ. Արամ Սիմոնյան
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: ԵՊՀ-ից ներկայացնում են ռեկտորի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից
16:30 22/05/2019

43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}