ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է՝ թույլ տալ Ռուսաստանին մասնակցել ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրություններին
ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության պետ Անդրեյ Կելինը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջում է երկրի պատվիրակության մասնակցությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրությանը, որը տեղի է ունենալու հունիսին կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում։ Այս մասին հաղորդում է Riafan-ը:
Կելինը նշել է, որ սա ոչ թե ռուսական «քմահաճույք» է, այլ շատ կարևոր խնդիր, որը համապատասխանում է կազմակերպության անդամ բոլոր 47 երկրների շահերին:
Ըստ նրա, Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ապագան կախված է այդ ընտրություններին երկրի մասնակցությունից:
Կելինը նաև նշել է, որ Մոսկվան չի հրաժարվում Եվրոպայի խորհրդի առաջ ունեցած իր ֆինանսական պարտավորություններից, և ասել, որ Ռուսաստանը որոշում չի կայացրել ԵԽ-ից դուրս գալու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Ռուսաստանը պետք է մնա Եվրախորհրդում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի ու այլ իրավունքներից՝ 2014թ.-ին Ղրիմի «անեքսիայի» պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Յագլանդ․ ԵԽ բյուջեն պետք է կազմվի անդամ երկրների, այլ ոչ թե ԵՄ «հարուստ քեռու» միջոցներից
- ԵԽ գլխավոր քարտուղարը գնահատել է Ռուսաստանի դուրս գալն ու Բրեքսիթը
- Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
- Մատվիենկո․ Ռուսաստանում հասունանում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու որոշումը
- ԵԽԽՎ-ն կարող է վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները
- ՌԴ Դումայի նախագահը ԵԽԽՎ նախագահին խնդրում է վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները
- ԵԽԽՎ-ն ընթացք տվեց ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքի կասեցման նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը