Պորոշենկոյի խորհուրդը Զելենսկուն
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել շարունակել ներկայիս կառավարության կուրսը:
Այս մասին նա ասել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, երբ նիստի վարողը Պորոշենկոյին հարցրել է, թե ինչ խորհուրդ կարող է տալ Զելենսկուն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Պարզապես գնա Պորոշենկոյի ճանապարհով, և դա բավարար է»,- պատասխանելով հարցին՝ ասել է Պորոշենկոն:
Նախօրեին նա հայտարարել էր, թե պատրաստ է օգնել Զելենսկուն՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացը շարունակելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն ուզում է մինչև երդմնակալությունը հանդիպել Զելենսկու հետ
- Կոլոմոյսկին խորհուրդ է տվել Զելենսկուն Ուկրաինայի կառավարության մեջ թողնել Ավակովին
- Ե՞րբ կլինի Զելենսկու երդմնակալությունը
- Ուկրաինայում հաղթել է Վլադիմիր Զելենսկին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը