Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. փոխվարչապետ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր գործադիրի նիստում անդրադարձավ երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին:
Նա նշեց, որ ծրագիրն ունի 3 հիմնական նպատակ:
«Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. 2018թ. վերջի դրությամբ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գործազրկության մակարդակը կազմել է մոտ 20 տոկոս: Այդ առումով միջգերատեսչական մեր հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է 3 հենասյուների վրա՝ մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ այս 3 ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու: Փոխվարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց մինչև հունիսի 15-ը սահմանել թիրախները և ժամանակացույցը, որովհետև միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին