Իսագուլյան. Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում և Արցախում, շատ վտանգավոր են
«Այն, ինչ ես ասում եմ, ուղղված է կոնկրետ անձնավորությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Արցախի նախագահ Բակո Սահակայն, Հայաստանի ԱԱԾ տնօրեն, Ացախի ԱԱԾ տնօրեն, Հայաստանի պաշտպանության նախարարը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար»,- լրագրողների հետ հանդիպմանն այսպես իր խոսքը սկսեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։
Նա նշեց, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, շատ վտանգավոր են։
«Այս օրերին տարբեր քննարկումները շատ են։ Ստեղծվում է տպավորություն, որ ամեն ինչ արվում է Հայաստանում և Արցախում բավականին լուրջ տրոհում առաջացնելու համար։ Նախ՝ տրոհել բնակչությունները տարբեր խնդիրների շուրջ, Հայաստանում դա սկսվեցի սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և դեմերի, ովքեր պայքարում են իբրև խափանման միջոցի դեմ։ Դա շատ վտանգավոր երևույթ է, կարող է ունենալ բավականին ու անդառնալի հետևանքներ»,- ասաց Գ. Իսագուլյանը։
Նա վստահ է, որ այս ամեն ինչի կազմակերպվման հետևում կան թե արտաքին, թե ներքին ուժեր, որոնց ձեռտու է, որ մոնոէթնիկ պետությունում, որտեղ չկան կրոնական և այլ կարգի հակամարտություններ, առաջանան հակամարտության տարբեր օջախներ. «Ցանկացած խնդիր, երևույթ փորձում են այդ տեսանկյունից ներկայացնել։ Սրան լծված են մի քանի լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորված են դրսից։ Համապատասխան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այդ երևույթի վրա»։
Գ. Իսագուլյանն ասաց, որ Արցախի իշխանությունները, ի դեմս Բակո Սահակյանի, կարողացել են հասնել միասնականության այնպիսի վիճակի, երբ որ նախկին ընտրությունների ժամանակ մրցակիցներ Վիտալի Բալասանյանն ու Մասիս Մայիլյանն այսօր մեկը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է, մյուսը՝ ԱԳ նախարար։
«Այդ միասնականությունն ինչ-որ ուժերի ձեռք չէր տալիս և այդ տրոհումը հիմա տեղափոխում են նաև Արցախ»,- նշեց նա։
Գ. Իսագուլյանի խոսքով, ժամանակին, երբ զգուշացնում էի հնարավոր քաղաքացիական պատերազմի մասին, բոլորը մտածում էին, որ հենց այնպես ասված խոսքեր են։
«Հիմա հակադրություններն այնքան են խորացել, որ դրանք ունենում են հստակ դրսևորումներ։ Այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ Հայաստանում տեղի ունենա հակամարտություն, խորացնում են ներկա իշխանություններ-նախկին իշխանություններ անջրպետն իրենց խորհրդատվություններով, կեղծ լուրերով, այս դատն էլ այդ խնդիրներից մեկն է դարձել նրանց համար։
Հիշում եք որոշ ուժեր հայտարարություններ էին անում, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը, որ եկել է իշխանության, Մարտի 1-ի բացահայտումն է, սրանով նրան ներքաշեցին մի գործընթացի մեջ, որից ինքը դժվար թե կարողանա դուրս գալ։ Երկրորդ՝ այդ հարցի վրա խորացնել հակամարտությունը գործող ու նախկին իշխանությունների մեջ, տրոհել ազգը, Արցախում ստեղծել իրավիճակ, որպեսզի Արցախն էլ, ըստ էության, քաոսի մատնվի։ Այդ ընթացքում, կարծում եմ, իրենք գիտեն, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ և այդ հետևանքներից օգտվելով պետք է ասեն՝ հիշում եք, մենք 20 տարի առաջ ճիշտ էինք ասում, դուք չլսեցիք մեզ, դրա համար կորցրեցիք Արցախը, իսկ Հայաստանն էլ, ըստ էության, գտնվում է անելանելի վիճակում։ Այդ ուժերը սպասում են դրան։ Առաջին թիրախը Նիկոլ Փաշինյանն է, պետք է հասկանա, որ թե նախկին իշխանությունների համար է թիրախ, այլ նրանց համար, ովքեր իսկապես 20 տարի սպասել են ռևանշի, ու հիմա կարող են գնալ նման քայլերի»,- ասաց Գ.Իսագուլյանը։
Նա նշեց, որ բանակի վարկաբեկման գործընթաց է գնում։
«Արցախում ո՞րն է դրա դրսևորումը։ Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկի հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է ինչ-որ գործողնություններ, անպատասախանատու հայտարարություններ անել՝ Արցախի տարբեր հերոսների, գեներալների մեղադրելով այս կամ այն սպանության մեջ»,-ասաց Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, նա, մասնավորապես, խոսեց դատախազների պահվածքի մասին։
«Պարոն Փաշինյան, տուրք մի տվեք այդ մարդկանց անիմաստ ցանկություններին, դրանք ձեզ տանում են մի տեղ, որտեղից դուրս գալը բավականին բարդ է լինելու կամ անհնար, իսկ դրանից տուժելու է մեր պետությունը, Արցախը»,- ասաց Գ.Իսագուլյանը։
Նա նշեց, որ կարող են տեղի ունենալ առանձին միջադեպեր, սպանություններ, որովհետև այն, ուժերը, որոնց ձեռք է տալիս Հայաստանը, Արցախը երկփեղկվեն, գնան բախման, փորձելու են վիճակն ավելի սրել։
«Հավատացեք, այդ ամեն ինչն արվում է թուրքական, ազերական փողերով»,- ասաց բանախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց