Թուրքիան չեղարկել է փաստաբանների՝ Աբդուլլաh Օջալանին տեսակցելու արգելքը
Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փաստաբանների հետ տեսակցելու արգելքը վերացվել է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը։
Ինչպես հայտնում է Էրմենիհաբերը, արգելքը սահմանվել էր Օջալանի և փաստաբանների վերջին հանդիպումից՝ 2011թ․ հուլիսի 22-ից հետո: Երկար ընդմիջումից հետո առաջին անգամ փաստաբանները Թուրքիայի արդարադատության նախարարի թույլտվությամբ կարողացել էին Օջալանին այցելել մայիսի 7-ին:
Նախարարը ընգծել է, որ չնայած այս որոշմանն, այնուամենայնիվ փաստաբանների և Օջալանի հանդիպումները սահմանափակ են լինելու անվտանգության նկատառումներից ելնելով։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց