Կիևից թռնող ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել «ռումբի» պատճառով
Այսօր Կիևից Եգիպտոս մեկնող ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել Օդեսայում «ականապատման» մասին հաղորդագրությունից հետո։ unian.net-ը գրում է, որ Wind Rose ավիաընկերության Airbus A321-231-ը ինքնաթիռի անձնակազմը վայէջք կատարելու թույլտվություն է խնդրել, որովհետև անանուն հաղորդագրություն է ստացվել, որ ինքնաթիռում ռումբ կա։ Վեց ժամ ինքնաթիռը գտնվել է «Օդեսա» օդանավակայանում, որտեղ ստուգել են։ Որևէ պայթուցիկ այնտեղ չի հայտնաբերվել։ Դրանից հետո ինքնաթիռն ուղևորներով թռել է Շերմ-էլ-Շեյխ։
Տեղի ունեցածը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ոչ օդանավակայանից, ոչ էլ Ազգային ոստիկանության տարածքային կենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց