Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հրաժարականի դիմում է գրել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հրաժարականի դիմում է գրել: Երկուշաբթի՝ մայիսի 20-ին, Վլադիմիր Զելենսկու երդմնակալության օրը, նա նախատեսում է դիմումն ուղարկել Գերագույն Ռադային և երկրի ղեկավարին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է Պավել Կլիմկինը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես կարծում եմ, որ մարդկայնորեն ճիշտ է, ճիշտ է նորմալ քաղաքական մշակույթի տեսանկյունից, քանի որ այն մեզ անհրաժեշտ է», - ասել է ԱԳ նախարարը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Կլիմկինը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց