Դատարանի դիմաց բազմամարդ է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց բազմամարդ է՝ ակցիայի մասնակիցներն են, կարգը հսկող ոստիկաններ ու իրադարձությունների լուսաբանման նպատակով այնտեղ ժամանած լրագրողներ։
Այս պահին հանգիստ վիճակ է, հնչում են տարբեր երգեր։
ՀՀ երկրորդ նախագահին աջակցող ակցիայի մասնակիցները պարզել են «Նախագահ Քոչարյան. Հաղթանակ», «Ընվզում ճչացող անարդարության դեմ», «Գործը ջուր է, ջրի շիշը՝ զենք» գրություններով պաստառներ։
Արևից ու շոգից պաշտպանվելու համար դատարանի դիմաց մի քանի հովանոց է տեղադրված։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ին դատարանը կհրապարակի որոշում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։
Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ էր արել հավաքվել դատարանի դիմաց՝ ստիպելու դատավորին արդար որոշում կայացնել, այսինքն կալանքի տակ թողնել Ռոբերտ Քոչարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին
- Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը
- Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է
- Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա
- Փաստաբան. Արմեն Թավադյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում