Ոստիկանները հիշեցրեցին. Հետևանքների համար պատասխանտվություն են կրում ակցիաների կազմակերպիչները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքված մարդկանց թիվն ավելանում է։ Այստեղ միաժամանակ երկու ակցիա է իրականացվում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի և ընդդեմ նրան։
Առաջինի մասնակիցները պահանջում են, որ դատարանն ազատ արձակի ՀՀ երկորրդ նախագահին, նշում են նա հերոս է, հակառակ ճամբարից էլ հակադարձում են, պետք է դատապարտվի ցմահ է, ասում են՝ «մարդասպան է»։
Երկու ակցիաների մասնակիցների միջև մեծ թվով ոստիկաններ կան։
Որոշ ժամանակ իրար հասցեի վիրավորանքներ ու մեղադրանքներ հնչեցնելուց հետո, ակցիայի մասնակիցներից մի քանիսը՝ կազմակերպիչները մոտեցան իրար։ Կարգը հսկող ոստիկանները նրանց հայտնեցին, պարտավոր են իրենց գործողություններում համագործակցել ոստիկանների հետ, պարտավոր են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի մասին կոչերը բարձրախոսով փոխանցել մասնակիցներին։
«Ուզում եմ հատուկ շեշտել, քանի որ երբեմն որոշակի լարվածությւոն է առաջանում, հիշեք, որ որպես ակցիայի կազմակերպիչներ պատասխանատվություն եք կրում հետևանքների համար»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչն ու հորդորեց ականջալուր լինել ոստիկանության կոչերին։
Կողմերը փորձեցին պայմանավորվել, որ միմյանց չեն վիրավորելու, պրովոկացիաներ չեն անելու ու դրանց չեն տրվելու, չստացվեց։
Քոչարյանի աջակիցներն էլ պնդեցին՝ այստեղ են սատարելու իրենց ընկերոջը, Հայաստանի ու Արցախի նախկին նախագահին, իրենք պահանջում են արդարադատություն։
«Երբ ձեր կողմնակիցները հայհոյանքներ են տալիս, մենք չենք հանդուրժելու»,-ասաց ի աջակցություն Քոչարյանի ակցիայի կազմակերպիչն ու կոչ արեց՝ Քոչարյանին մարդասպան չորակել։
Ոստիկանն էլ հորդորեց՝ երկու կողմն էլ պետք է ակցիաների մասնակիցներին հորդորեն միմյանց չվիրավորել, պրովոկացիաներ չանել։
Այս պահին հնչում է երգ-երաժշտություն, ներկաներից ոմանք պարում են։ Տեղում հերթապահություն է իրականացնում շտապ օգնության ծառայության մեքենան։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16-ին դատարանը կհրապարակի որոշում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ։
Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ էր արել հավաքվել դատարանի դիմաց՝ ստիպելու դատավորին արդար որոշում կայացնել, այսինքն կալանքի տակ թողնել Ռոբերտ Քոչարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն
- Դատարանի դիմաց բազմամարդ է
- Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է
- Իշխանական պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Քոչարյանի գործով դատավորի վրա
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ