Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,- նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նա նորընտիր նախագահ Զելենսկիին մաղթել է հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին կոչ է արել իր դիմանկարը չկախել գրասենյակներում
- Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին
- Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը