Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի լիազորությունները
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ժողովրդին հավատարմության երդում տվեց, որից հետո Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարեց, որ Զելենսկին ստանձնեց պետության նախագահի պաշտոնը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում:
«Ես, Վլադիմիր Զելենսկիս, Ուկրաինայի նախագահ եմ ընտրվել ժողովրդի կամքով, ստանձնելով այս բարձր պաշտոնը, հանդիսավոր կերպով հավատարմության երդում եմ տալիս Ուկրաինային: Ես խոստանում եմ պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և հարգել Ուկրաինայի սահմանադրությունն ու Ուկրաինայի օրենքները, կատարել իմ պարտականությունները բոլոր հայրենակիցների շահերից ելնելով, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունն աշխարհում», - ասել է երկրի նոր նախագահ Զելենսկին:
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր են մասնակցելու Զելենսկու երդմնակալությանը
- Զելենսկու խորհրդականը հայտնել է Գերագույն ռադայի լուծարման մասին
- Գերագույն ռադան Զելենսկու երդմնակալությունը նշանակել է մայիսի 20-ին