Դատավորների հրաժարականի հարց չի քննարկվել. Մակունց
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ հեղափոխական փոփոխություններ ձեռնարկել դատաիրավական համակարգում։ Ընդ որում, այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է դատավորների հրաժարական տալու հարցին, Մակունցն ասաց, որ խորհրդակցության ընթացքում նման հարց չի քննարկվել։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Փաշինյանի հայտարարած հնարավոր դավադրություններից և ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելուց, ինչին ի պատասխան Մակունցն ասաց. «Հնարավոր դավադրությունների հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, իսկ քննիչ հանձնաժողովի հետ կապված ասածն ընդունում ենք ի գիտություն, և այդ հարցը պետաիրավական հանձնաժողովում կքննարկվի և միջոցներ կձեռնարկվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Բեքարյան. Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին
- Փորձել ենք հասկանալ ինչ խնդիրներ ունենք և ինչպես պետք է դրանք լուծենք. Վլադիմիր Վարդանյան
- Փաշինյան. ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը
- Փաշինյանը՝ ուղիղ եթերում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը