Պորոշենկոն մտադիր է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Die Welt թերթին տված հարզացրույցում հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է rns.online գործակալությունը:
«Ես կմնամ քաղաքականության մեջ և ուրախ կլինեմ իմ խորհուրդներով օգնել նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա: Եվ այո, ես կփնտրեմ ճանապարհներ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, բայց ոչ այն պատճառով, որ ուզում եմ իշխանություն, այլ նրա համար, որ չկորցնենք ձեռք բերածը»,- ասել է նա:
Պորոշենկոն նաև նշել է՝ չի կարծում, որ անցած ընտրություններում պարտություն է կրել: Նրա խոսքերով, նա Ուկրաինան առաջնորդել է «ազատության և ժողովրդավարության նոր դարաշրջան` եվրոպական չափանիշներին համապատասխան»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը