Ուկրաինացի օլիգարխ․ Արսեն Ավակովը կպահպանի պաշտոնը ևս 5 տարի
Ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին կարծում է, որ Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կպահպանի պաշտոնը Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման շրջանում: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta-ն, նա ասել է Ուկրաինայի ԶԼՄ-ներին:
Կոլոմոյսկին հայտարարել է, որ Ավակովը «երաշխավոր» է և «ինքն իրեն մեծություն»: Ըստ օլիգարխի, երկրի ՆԳՆ ղեկավարը կպաշտոնավարի ևս 5 տարի:
Հիշեցնենք, որ Իգոր Կոլոմոյսկին հրաժարական էր տվել Դնեպրոպետրովսկի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից և տեղափոխվել Իսրայել՝ 2015թ.-ին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ ունեցած տարաձայնություններից հետո։