Մարզպետի օգնականը նշանակվել է փոխմարզպետ
Վարչապետի որոշմամբ, Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ Նշենք, որ նա մինչ այդ նա մարզպետի օգնականն էր։
«Մեծ պատիվ է, որ այս շրջափուլում ինձ է վստահվել այս պաշտոնը, բայց և չափազանց մեծ է պատասխանատվության ու պարտավորության գիտակցումը ինձ վստահված աշխատանքը լավագույնս կատարելու համար:
Եվ ես իմ ուժերի ներածին չափով և դեռ ավելին անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ աշխատանքով նպաստեմ
որ Լոռին զարգանա,
որ Լոռեցին ժպտա,
որովհետև ես չափազանց շատ եմ սիրում իմ Վանաձորը, իմ Լոռին, իմ երկիրը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։