ԱԺ ամբիոնից պատգամավորի կոչը՝ մեկ բաժակ մածունը ձեռքին
Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի երեկվա հայտարարություններին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեության հետ կապված։
«Ես այդ խորհրդի անդամ եմ, մի քանի փաստեր թվարկեմ, այդ առաջարկը ստացել եմ շատ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների օրն էր որոշված, կապված իմ գիտական, կրթական գործունեության հետ։ Ես իմ գործունեության ընթացքում շատ զգույշ եմ եղել, որ հոգաբարձուների խորհուրդը չքաղաքականացվի։
Երբ Մարուքյանն ասում է իշխանական թեկնածու, փաստն այն է, որ ԵՊՀ-ն, այլ բուհեր, որոնք տնօրինում են հանրային միջոցներ, պետական գույք, որոնց բյուջեից կեսից ավելին հանրային միջոցներ են, իրավական կարգավորումներով ունեն մարմին, որն այնտեղ է վերահսկելու համար և այդ մարմնում անդամների մի մասը նշանակվում է կառավարության կողմից։ Եթե խնդիր ունեք այս կարգավորման հետ, եկեք քննարկենք»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի երեկվա ընտրությանը, Դանիելյանը նշեց. «Բարձր ստանդարտներից, շահերի բախումից է խոսում պարոն Մարուքյանը, բայց այդպես էլ չասեց՝ թեկնածուներից որևէ մեկի հետ առնչություն ունի՞, թե՞ չէ: Ես երկուսի հետ էլ որևէ անձնական կապ չունեմ։
Պարոն Մարուքյանը համ նալին է խփում, համ մեխին, երբ ասում է, որ պառլամենտի թեմաների ժամանակ չպետք է օգտագործել այլ թեմաներ։ Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթը, ով ասում էր, որ պետք է ժամանակ չվատնենք, կառուցողական լինենք, կամուրջներ կառուցենք։ Կամուրջներ ո՞նց կառուցես այն մարդկանց հետ, ում խոսքը հավասարվում է ջրի: Ջրի վրա կամուրջ չեն կառուցում։ Ի վերջո՝ ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը գցի և կլասը վերանա, տակը ի՞նչ կմնա»։
Նշենք, որ պատգամավորը ամբիոնին էր մոտեցել մեկ բաժակ մածունով, ինչն այսպես բացատրեց. «Քանի որ դուք սիրում եք դեֆորմացնեք հարցերը՝ կոստյում և այլն, ես սրանով ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի ԺՊ ընտրվեց
- ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի թեկնածուները չեն խոսում հեռանկարային ծրագրերից
- «Տեսանյութ է, դրա ի՞նչն է ստահոդ». Մարուքյանն արձագանքում է
- Եթե գիտի պարոն Մարուքյանը, ով է ընտրվելու, թող միանգամից ասի, էլ խորհրդի նիստ չանենք. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ