Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցնկացնեն
Նախիջևանում հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանահատվածում մեկնարկելու է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն։ Այդ մասին ըստ Էրմենիհաբերի, հայտնել է Թուրքիայի պաշպանության նախարարությունը։
Զորավարժության անվանումն է «Անխզելի եղբայրություն - 2019»։
Զորավարժությունից առաջ երկու երկրների զինվորները Թուրքիայի Իգդիրի շրջանում կազմակերպել են դրոշների փոխանակման արարողություն։ Դեպքի վայրից արված լուսանկարներում նկատվում է նաև Արարատ լեռը։
Թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում կայանալիք զորավարժության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց