Թրամփը Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն
Ուկրաինայի նորանշակ նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական այցով Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտապարտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ հնարավոր պաշտոնական այցի ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց ավելի վաղ ուկրաինական «Зеркало недели» թերթը վկայակոչելով սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ դա տեղի կունենա Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, որը կարող է տեղի ունենալ հունիսի վերջին G20 գագաթնաժողովի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին