Ալժիրում նախագահական ընտրությունները հետաձգվել են
Ալժիրում նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված էին հուլիսի 4-ին, չեն կայանալու։ Դրանք հետաձգվել են անորոշ ժամանակով։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի Սահմանադրական խորհուրդը։ Պատճառը թեկնածուների բացակայությունն է։
Ընտրություններին մասնակցելու համար, որոնք բոյկոտում են հայտնի քաղաքական ուժերը, գրանցվել են երկու քիչ հայտնի մարդիկ։ Բայց նրանց դիմումները մերժվել են, քանի որ փաստաթղթերը «ժամանակին չեն տրվել»։
Այս պայմաններում, Աբդելկադեր Բենսալահը կշարունակի կատարել երկրի ժամանակավոր նախագահի պարտականությունները, ինչը հավանաբար կրկին ցուցարարներին կհանի փողոց։
Արդեն մի քանի ամիս ակցիաներ են տեղի ունենում Ալժիրում, ինչի հետևանքով վերջին քսան տարին երկիր ղեկավարած Աբդելազիզ Բուտեֆլիկը լքել է նախագահի պաշտոնը։ Ցուցարարները պահանջում են հին համակարգի բոլոր քաղաքական գործիչները հեռանան, այդ թվում Բենսալահը, և Ալժիրում իշխանության լիարժեք փոփոխություն լինի։
Հարակից հրապարակումներ`
- Ալժիրցի հինգ միլիարդատեր ձերբակալվել է
- Ալժիրում տոնում են Բուտեֆլիկայի հրաժարականը
- Ալժիրի նախագահը հրաժարական կտա
- Ալժիրի նախագահի վիճակը կրիտիկական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին