Խորհրդարանը մի շարք օրինագծեր ընդունեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Կառավարության կողմից ներկայացված Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ առաջին ընթերցմամբ։
Պատգամավորները առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին նաև Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, ինչպես նաև Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին 1993-ի հունվարի 23-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելուն։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Ապրանքային նշանների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Միաձայն ընդունվեց նաև ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի և Արսեն Ջուլֆալակյանի կողմից ներկայացված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ