Հայաստան-Ղարաբաղ լարմանը նոր սրացում է տրվում. վերլուծաբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ զրույցում արցախյան խնդրի հետ կապված հնչեցին բավական ռիսկային հայտարարություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վերլուծաբան Հերմինե Մխիթարյանը:
«Նախ Փաշինյանը նշեց, որ իր տեսլականը ներկայացրել է ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և պարզվել է, որ «պրետենզիաներ» չկան: Հետո արվեց շատ վտանգավոր մի հայտարարություն: Մեջբերում եմ. «Ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա գրի, որ Փաշինյանն ասում է՝ հողերը ծախում ա, ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում: Ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»:
Հասկանում ենք չէ՞ ում մասին է խոսքը։ Էստեղ հարց է առաջանում ՝ ինչու՞ է ՀՀ վարչապետը իրեն թույլ տալիս նման կերպ արտահայտվել մեկ այլ պետության, թեկուզ՝ չճանաչված, ղեկավարի մասին (հատուկ չեմ շեշտում երկրորդ հայկական պետության): Ո՞րն է նպատակը: Կարծես փորձում էր մի քիչ հանդարտվեր վերջերս առաջացած հայաստանցի-ղարաբաղցի, Հայաստան-Ղարաբաղ այդ լարումը և հիմա երկրի առաջին դեմքի մակարդակով նոր սրացում է տրվում: Ինչու՞ է վարչապետը գնում այս քայլին՝ հետևողականորեն ամրացնելով ավելի վաղ արված իր մեկ այլ վտանգավոր թեզը՝ դավադիր պատերազմ հրահրողների մասով: Մոռանում ենք, որ թշնամին մեր պառակտմանն է սպասում…»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ