Դրամաշնորների համար ստացված միջոցները բյուջեի եկամուտների համատեքստում նշանակալի չեն. Ջանջուղազյան
Շարունակվում են «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
«Մենք ստանում ենք դրամաշնորհներ եվրոպական ընտանիքի երկրներից և եվրոպական կառույցներից, երկրորդը՝ մենք ստանում ենք վարկային միջոցներ՝ նույն եվրոպական ծագում ունեցող կառույցներից։ Մենք թե վարկերի, թե դրամաշնորհների մեջ երկու խումբ ունենք, առաջինը՝ ազատ, որևէ ծրագրի հետ չկապակցված հատկացումներն են, իսկ երկրորդը կոնկրետ նպատակային ծրագրերի համար նախատեսված և օգտագործվող միջոցներն են»,- նիստի ընթացքում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ դրամաշնորների համար նախատեսված և ստացված միջոցները պետբյուջեի եկամուտների համատեքստում այնքան նշանակալի չեն, ինչքան դա եղել է նախկինում։
«2018 թվականի համար դրամաշնորհների պաշտոնական ցուցանիշը 11,2 մլրդ դրամ է եղել, որի շուրջ 41 տոկոսը եվրոպական ծագման են եղել։ Իսկ ծախսային մասում մենք ունեցել ենք վարկերի հաշվին եվրոպական ծագում ունեցող վարկերից 11, 7 մլրդ դրամի օգտագործում, ինչը մեր ծախսերի ընդհանուր մակարդակի մեջ ունի 0,8 տոկոս տեսակարար կշիռ, այլ կերպ ասած դա չի կարելի գնահատել որպես չափազանց նշանակալի»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ