Նազենի Ղարիբյանը՝ ոչ փոխնախարար, ոչ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Մշակույթի փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մշակույթի նախարարությունը կրթության, գիտության և սպորտի նախարարությանը միավորելուց հետո չի վերանշանակվել։ Նա այլևս չի զբաղեցնի նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը, որի՝ այդ պաշտոնում ընտրվելը դժգոհություն էր առաջացրել հենց թատրոնի անձանակազմի, արտիստների շրջանում։
Panorama.am-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանից տեղեկացավ, որ Ն. Ղարիբյանն ի պաշտոնե էր ընտրվել խորհրդի նախագահի պաշտոնում։ Այսինքն, եթե չի զբաղեցրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը, հետևաբար խորհրդում չի լինի։ Կ. Կիրակոսյանը նշեց, որ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու ընթացակարգ օրենսդրությամբ սահմանված չէ։
Հարցին՝ կլինե՞ն թատրոնի կառավարման խորհրդի նախագահի նոր ընտրության, Կ. Կիրակոսյանն ասաց, որ խորհուրդը պետք է որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ։
Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Արայիկ Խզմալյանը նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, որը համակարգելու է հենց մշակույթի ոլորտը։
Հարակից հրապարակումներ`
- «Նազենի Ղարիբյանն աշխատում է հայ մշակույթի դեմ»
- Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին
- Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը
- Նազենի Ղարիբյանի նոր պաշտոնը
- ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Նազենի Ղարիբյանից
- Նազենի Ղարիբյան. Ես արդեն նշանակել եմ Օպերային թատրոնի նոր տնօրենին
- Կոնստանտին Օրբելյան. Նազենի Ղարիբյանն արդեն 9 ամիս փորձում է այնպես անել, որ հեռանամ
- Այդ որոշումները ինքնուրույն, միայնակ չեմ կայացնում. Նազենի Ղարիբյանը՝ ՊՈԱԿ-ների մասին
- Նազենի Ղարիբյան. Խոսքն ընդամենը սևագիր առաջին տեղեկանքի մասին է
- Նիկոլայ Ծատուրյան. Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից
- «Սա անարգանք է Սոս Սարգսյանի հիշատակին»
- Նազենի Ղարիբյանը նոր «մշակույթ» է հնարել՝ փակել, կպցնել իրար, ոտնատակ տալ
- Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանին կփոխարինի Նազենի Ղարիբյանը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ