Հասարակություն 14:01 12/06/2019 Հայաստան

Մարզպետի կարգավիճակում որևէ գործողություն չեմ ձեռնարկել. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրությունները համարում է Հայաստանի հաղթանակը:

«Իրեն ընդդիմության հռչակած քաղաքական ուժն իր հովանավորյալ թեկնածուով հաղթանակ տարավ այսօրվա Հայաստանում, ինչը բնորոշ չէր մինչհեղափոխական Հայաստանին, երբ կառավարող ուժը գերխնդիր էր դնում տոտալ վերահսկողության տակ առնել բոլոր համայնքները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը: 

Նրա խոսքով՝  իրենց քաղաքական թիմն ընդունում է պարտությունը Աբովյան քաղաքում, որը բացառապես պայմանավորված է քաղաքացու քվեով. «Դա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր: Արժանապատիվ քաղաքացու պարտությունն այն է, որ եթե մեր թիմը քարոզարշավը կազմակերպել է բացառապես նոր քաղաքական մշակույթի, ինչպես նաև ազնիվ քաղաքական դիսկուրսի դաշտում, ապա հաղթող թեկնածուն և իր հովանավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են արել՝ կիրառելու հին գործիքակազմեր, քրեաօլիգարխիկ գործիքակազմերի կիրառումներ են թույլ տվել, որոնց մասին բարձրաձայնել ենք և իրավապահները զբաղվում են դրանցով»:

Հարցին, թե քրեաօլիգարխիկի հետ կապված փաստեր ունի՞, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ օրինակ, քաղաքապետի իրենց թեկնածուն և նրա շտաբը կառավարվում էր անմիջապես Գագիկ Ծառուկյանի մերձավորների կողմից, Ծառուկյանի ամբողջ թիկնազորն էլ տեղամասերում էր ու դրանց շրջակայքում:

«Քրեաօլիգարխիկն այն արտահայտությունն է, որ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանն ասում է՝ Աբովյանը չենք ուզում գործ տվողների քաղաք դարձնենք, ի՞նչ է դա նշանակում։ Գործ տվողն այն քաղաքացի՞ն է, որն իրավապահ մարմիններին է ահազանգում իր անվտանգության համար, թե՞ այն համայնքապետն ու մարզպետն է, որ հնարավոր իրավախախտումները բացահայտելու համար ներգրավում է իրավապահ մարմիններին: Գուցե քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչը ցանկանում է Աբովյանում հարցերը լուծել գողականով։ Ես այդ հարցի շուրջ պետք է խոսեմ ԱԺ նախագահի հետ և մտադիր եմ էթիկայի հանձնաժողով հրավիրելու խնդրանքով հանդես գալ, որ հանձնաժողովը հավուր պատշաճի քննի այդ ձևակերպումը և պատգամավորը բացատրություն ներկայացնի»։

Դիտարկմանը, թե պարտության պատճառը միգուցե այն էր, որ մարզպետն է վատ աշխատել, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ չի բացառում. «Գուցե ես էլ, մեր թիմն էլ վատ է աշխատել, չեմ բացառում, բայց այն, որ  ԲՀԿ-ն պաշտոնապես հերքում էր, որ աջակցում է այդ թեկնածուին, նա նույնպես հերքում էր, որ կապ ունի այդ կուսակցության հետ, բայց ընտրությունների օրը ԲՀԿ-ի բազմաթիվ պատգամավորների այն գերակտիվությունը, ինչպես նաև հետընտրական փարթիների մասին ինչո՞ւ  չեն խոսում»:

Նա անդրադարձավ նաև Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե քվեարկության օրը Կոտայքի մարզպետն իր վարքագծով փչացրել է ընտրությունները, երևի լավ կանի` հրաժարական տա:

«Մարզպետի կարգավիճակում  ես որևէ գործողություն  չեմ ձեռնարկել: Մինչ մարզպետի կարգավիճակը ստանձնելը ես հանդիսացել եմ Աբովյանի քաղաքացի, ընտրող, ինչպես նաև ընտրությունների օրը ես հանդիսացել եմ քաղաքական կուսակցության հիմնադիր անդամ, գործող վարչության անդամ, իսկ վերջին մի քանի տարիներին ընդդիմադիր գործունեություն եմ ծավալել: Իսկ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները ես չէի կարող բաց թողել, և դրա համար արձակուրդի մեջ գտնվելու ռեժիմում եղել եմ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե անկախ ամեն ինչից, իրեն ընկալում են որպես մարզպետի, Ռ.Պետրոսյանը պատասխանեց. «Այսինքն, եթե մենք մեր կարգավիճակով մարզպետ ենք, պետք է դադարենք լինել արժանապատիվ քաղաքացի, մարդ, հայր, որդի, եղբա՞յր: Ընտրական պրոցեսում ես որևէ գործիքակազմ չեմ կիրառել որպես մարզպետ: Դա պաշտոնապես եմ ասում»:

Մարզպետը նաև հաստատեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Աբովյանի ընտրություններում իրենց չի աջակցել:

Դիտարկմանը, թե նրա հարցը քննարկվելո՞ւ է վարչությունում, մարզպետը պատասխանեց. «Կարծում եմ, որ նորմալ է ընտրություններից հետո քննարկում ունենալը: Քննարկում կլինի, բայց հարցն անձնավորված չէ: Վարչությունում քննարկվելու է այն իրավիճակը, որն արձանագրել ենք Աբովյանում, այդ թվում՝ բազմաթիվ մտահոգություններ, ինչպես նաև այդ դրվագը:

ՔՊ վարչության մակարդակով որոշում էր կայացվել, որ Գրիգոր Գուլյանը կուսակցության անունից առաջադրվի Աբովյանի քաղաքապետի թեկնածու: Կուսակցության վարչության որոշումներն, իմ ընկալմամբ, պարտադիր են կուսակցության ու վարչության բոլոր անդամների համար»:

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի գրասենյակի ղեկավարի մեքենայի հրկիզմանը, մասնավորապես, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե մեղավորները պետք է բացահայտվեն, միաժամանակ նա չէր բացառել, որ «դա շինծու սարքած գործ է», Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ եթե նա ինչ-որ բան գիտի, ապա պետք է դիմի իրավապահներին. «Եթե չգիտի և պարզապես հայտարարում է, ապա զրպարտում է մեզ, մեր թիմին, մեր թեկնածուին: Ես խնդրելու եմ պարոն Ծառուկյանին դադարեցնել այդ հայտարարությունները, քանի դեռ չի դիմել ոստիկանություն»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
Ամերիկյան Forbes  ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Առաջին տեղում է Սքարլետ Յոհանսոնը, որը...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ստեղծվել է օծանելիք մարդու քրտինքից
Ֆիննական Mirum Helsinki գործակալությունը թողարկել է օծանելիք, որի բաղկացուցիչներից մեկը ընկերության աշխատակիցների քրտինքն է։ Բույրը կոչել են...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:07
Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը,  ևս մեկ նշան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7  գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
Ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուր` Panorama.am
17:16
Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը
Հայաստանից հանդես է գալու Արտյոմ Հակոբյանը` Տյոմը։
Աղբյուր` Panorama.am
16:49
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում
Այսօր ժամը 15:47-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա...
Աղբյուր` Panorama.am
16:38
Եղանակն՝ առաջիկա օրերին
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի  25-29-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:26
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենայի վարորդը հայտնաբերել է
Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում,...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի...
Աղբյուր` Panorama.am
15:19
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 06:29-ին , «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}