Իսրայելի վարչապետի կնոջը պարտավորեցրել են վերադարձնել ճոխ ընթրիքների վրա ծախսած պետական միջոցները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, համաձայնել է հետ վճարել 15 հազար դոլար՝ հայցի լուծման համար, որով նա մեղադրվում էր վարչապետի նստավայրում 100 հազար դոլար կատերինգի վրա անպատշաճ ծախսերի համար։
Նեթանյահուն սկզբում մեղադրվում էր խարդախության և վստահության խախտման մեջ, սակայն այս համաձայնությունն առավել փոքր հանցագործություն է համարվում։
Իսրայելական Haaretz-ը հաղորդում է, որ Նեթանյահուն կիրակի օրը կներկայանա դատարան ու կընդունի կատարած սխալը։
Սննդի ոլորտում չարաշահման սկանդալում Սառա Նեթանյահուն հայտնվեց 2018թ․-ի հունիսին։ Նրան մեղադրեցին թանկարժեք ռեստորաններից սնունդ պատվիրելու մեջ, որը կատարվել էր 2010-ից 2013թթ․-ներին՝ չնայած այն հանգամանքին, որ վարչապետի նստավայրը նաև խոհարար ունի։
15 հազար դոլարից 12 500-ը վճարվելու է գանձապետարան, իսկ մնացածը՝ որպես տուգանք։
Այս համաձայնությունը նշանակում է, որ Սառա Նեթանյահուի նկատմամբ դատական գործընթաց չի իրականացվի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին