Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է դատարանում
Եգիպտոսի նախկին նախագահ 67-ամյա Մուհամեդ Մուրսին, որը իշխանությունից հեռացվել էր 2013 թվականին, մահացել է Կահիրեի դատարանում։ meduza.io-ի հաղորդմամբ, քննվում էր լրտեսության մասին գործը, որում նախկին նախագահը գլխավոր մեղադրյալն էր: Դատական նիստից հետո նա կորցրել է գիտակցությունը և մահացել:
2012 թվականին Մուրսին դարձավ Եգիպտոսում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը: Նա իշխանության եկավ Մահմեդական եղբայրներ կազմակերպության աջակցությամբ: Մեկ տարի անց նրան պաշտոնանկ արեցին ռազմական հեղաշրջման միջոցով: 2015 թվականին Մուրսիին դատապարտեցին մահապատժի՝ 2011-ին բանտից փախուստի և հետագայում զանգվածային անկարգությունների մասնակցելու համար: Ավելի ուշ այդ որշումը չեղյալ համարվեց և Մուրսիին դատապարտեցին ցմահ ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին