Թրամփը մտորում է՝ ինչ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի ղեկավարությունն ուսումնասիրում է պատժամիջոցների այն փաթեթները, որոնք կարող են կիրառվել Թուրքիայի դեմ: Պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական գործարքն է։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Բացի այն, որ ռուսական S-400-ների պատճառով ԱՄՆ-ն կարող է չմատակարարել այլևս չմատակարարի ամերիկյան F-35 կործանիչներ, Վաշինգտոնն Անկարայի դեմ կարող է կիրառել նաև այլ պատժամիջոցներ: Դրանք ըստ երևույթին մեծ վնաս կհասցնեն թուրքական ռազմարդյունաբերությանը և առհասարակ տնտեսությանը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան ղեկավարությունն այս պահին հակված է այն տարբերակին, որ Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառվեն CAATSA օրենքի շրջանակներում:
CAATSA - պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։
CAATSA-ն կկիրառվի այն թուրքական ընկերությունների վրա, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը Թուրքիային այդ համակարգերը կփոխանցի ընթացիկ տարվա հուլիսի առաջին կեսին։
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է շուտով ավարտվել
- Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվի S-400-ներից
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ