Տնտեսություն 13:01 20/06/2019 Հայաստան

Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ. Փաշինյան (լրացած)

«2018 թվականը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի էր և նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա հիշեցրեց, որ 2018 թ-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի փոփոխություն, վարչապետի 5 ընտրություն, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտություններ և ի վերջո թավշյա հեղափոխություն:

«Ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում մակրոտնտեսական առումով. ունենք 5.2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Այսինքն՝ պետական բյուջեն 2018 թ-ի արդյունքներով  չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն, և եթե այս առումով մոտենանք խնդրին,  կարող ենք ասել, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ 2018 թ-ին տեղի է ունեցել նաև պետական կառավարման համակարգի գլոբալ անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական. «Այս առումով կառավարության աշխատանքը այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս տարվա ցուցանիշներին՝ ասաց, որ 2019 թ-ի առաջին եռամսյակում արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, իսկ ապրիլին գրանցվել է 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը նույնպես ամենաբարձրն է ԵԱՏՄ տարածքում:

Վարչապետը նշեց նաև, որ պետական բյուջեի եկամտային մասն էլ գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով:

«Եթե համարենք, որ կառավարությունը 2018 թ-ին առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում է եղել, ապա այդ խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ։ Ես խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն և մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է, և տնտեսությունը ռեցեսիայի՝ առնվազն տևական փուլ չի մտել»,- ասաց Փաշինյանը:

Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ

Վարչապետն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ այն քննադատություններին, թե կառավարությունը ռեֆորմներն անհրաժեշտ արագությամբ չի անում:

«Ես այսպիսի տպավորություն ունեմ 1990-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող, շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եւ իմ տպավորությունն ու կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ։ 90-ականների սկզբին պարզապես փայլուն ու ստրատեգիական նշանակություն ունեցող ռեֆորմներ ձախողվեցին միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանում: Այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանը կրում է այդ ռեֆորմները չունենալու ծանրագույն հետևանքները»,- ասաց վարչապետը:

Եթե այս առումով նայեն, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե՝ որպես քննադատություն, այլ՝ որպես աշխարհայացքային ընկալում:

«Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմն այդպիսի նկատառում և  միտումն ունի, որը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ  «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»: Այսինքն՝ շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատաիրավական բարեփոխումներին, որոնց մասին վերջին շրջանում ավելի շատ է քննադատվել: Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, դա նորություն չէ: Սակայն, ըստ նրա, իր համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չեն կարող ունենալ, առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու:

Վարչապետը հայտնեց, որ անցած տարի Հայաստանում առաջին անգամ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին չեն եղել բավարար թվով հավակնորդներ:  Ըստ Փաշինյանի՝ դրա պատճառն այն է, որ դատավորները գիտեն՝  կաշառք չպետք է վերցնեն, բիզնեսով չպետք է զբաղվեն, գիտեն, որ պետք է ստանան մոտավորապես 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում դատապարտեն մարդկանց ցմահ ազատազարկման:

«Եկեք ինքներս մեզ հարց տանք՝ այս պայմաններում ո՞վ կցանկանա Հայաստանում դառնալ դատավոր»,- ասաց վարչապետը:

Նա միաժամանակ նշեց, որ պետք է թափուր տեղերը զբաղեցնեն պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար, տեսլական, հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ. «Այս կարգի մասնագետներն այսօր մասնավոր սեկտորում իրավաբանական խորհրդատվության համար ամսական ստանում են մինչև 2,5-3 միլիոն դրամ աշխատավարձ: Հիմա այս մարդկանց մենք ինչպե՞ս հրավիրենք, խնդրենք, որ դառնան դատավոր: Առանց այս խնդիրների լուծման մենք չենք կարող իրապես անկախ դատավոր ունենալ, քանի որ բարձր պրոֆիլի մասնագետը չի կարող դատավոր աշխատի: Ահա սա է խնդիրը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անցած տարի չէին կարող բարձրացնել դատավորների աշխատավարձը, քանի որ հանրայնորեն այդպիսի որոշումը չէր ընկալվի: Ըստ նրա՝ այս տարվա բյուջեով նման հնարավորություն կա, սակայն հանրությունը կրկին դա չի ընկալելու:

«Այսօր դատավորների, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսանկյունից, մանավանդ սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, Հայաստանին կաջակցեն այս հարցում, մենք 2-3 տարի դատավորների, նոր ներգրավված դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2,5-3 մլն դրամ։ Այսինքն՝ դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում մենք, համոզված եմ, կլուծենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ, իսկ  իշխանությունը, ընդդիմությունը, քաղհասարակությունը, հանրությունը կհամոզվի, որ  անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է և բխում է բոլորի շահերից, և դա մի ծախս է, որն արժե անել: Այդ ժամանակ հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից գումար տրամադրել՝ պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ», - ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:45
«Փաստ». Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք՝ «սխոդկա»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նախատեսվում...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». «Հասկացնում են, որ պասիվանա՞ք ինչ-ինչ հարցերում` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուր է հասել իր եղբոր...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Իրատես». Իշխանության ներսում լուրջ տագնապ կա
«Իրատես» թերթը գրում է. «իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսևորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի`...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Լուսավորի» առաջարկները կընդունվե՞ն. ԼՀԿ-ում շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ու «Լուսավոր Հայաստանի» միջև նոր «սագա» է...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Իրատես». Ինչ կապ կա Արցախի ընտրությունների և Մովսես Հակոբյանի ազատման միջև
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է միանգամից երեք զինվորականի` գլխավոր ռազմական տեսուչ Մովսես...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ և...
Աղբյուր` Panorama.am
09:32
«168 Ժամ». Չեն վստահում քննչական մարմնին և իշխանություններին
«168 Ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա...
Աղբյուր` Panorama.am
09:27
1։9. Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ
Նոյեմբերի 18-ին իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ տասներորդ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը բեմ դուրս կգա 15-րդը
Կարինա Իգնատյանը հանդես է գալու «Colors of your dream» երգով։
Աղբյուր` Panorama.am
09:11
Ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել.Վահան Արծրունի.
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին:...
Աղբյուր` Panorama.am
09:00
Sotheby's-ը վաճառքի կհանի «Ջոկոնդայի» ճշգրիտ կրկնօրինակը
Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի ստեղծած «Ջոկոնդա» կտավի ճշգրիտ կրկնօրինակը  վաղը կներկայացվի Sotheby's աճուրդում...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մարզերում ջերմաստիճակը կշարունակի նվազել
Նոյեմբերի  19-20-ի ցերեկը, ինչպես նաև  23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գինեգործության հիմքը խաղողագործությունն է, ի՞նչ է արվում ոլորտի զարգացման համար
Հայաստանում գինեգործության  զարգացման իրողությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին եւ համալսարանի գործընկերներին մղում է լուծելու...
Աղբյուր` Panorama.am
20:27
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հստակեցվել է եկեղեցու բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով պարտավորությունների կատարումը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև ս.թ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հրդեհ փայտի արտադրամասում
Նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
«Կոչ ենք անում, հարգելի նախարար, անսալ հայագետների ձայնին և դառնալ այն նախարարը, որն այսօր ճիշտ որոշում կկայացնի հայագիտության պահպանման և...
Աղբյուր` Panorama.am
19:51
Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը միտված ծրագիր է իրականացվում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայտնի են ձյուդոյի Հայաստանի առաջնության մրցանակակիրները
Նոյեմբերի 16-17-ը նախկին «Միկա» մարզադահլիճում կայացել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Կունիո Միկուրիային ողջունել է Հայաստանում մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստանում մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
19:17
Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է օտար լեզուներ սովորելու ինտերակտիվ ու հարմարավետ գործիք՝ «E-Teacher» բջջային հավելվածը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական
Լինկը «առևանգել» է այն, գրանցել «գտածոն» ոստիկանությունում և կապվել Բենքսիի հետ այն գնելու համար: Բայց նա առաջարկել է բենզին լցնել վրան և այրել:
Աղբյուր` Panorama.am
18:43
Սկանդալ թուրքական մամուլում
Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը դեմ կարծիք հայտնած...
Աղբյուր` Panorama.am
18:25
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր
Նոյեմբերի 15-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:11
«Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
Դասախոսներն ու մտավորականները հանդիպում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Աղբյուր` Panorama.am
18:05
ՔԿ. Վայոց Ձորի նախկին մարզպետը դեպքի վայրում չի եղել
Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել
Աղբյուր` Panorama.am
18:01
Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը վերադարձել է սահադաշտ
Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա դադարից հետո վերադարձել է սահադաշտ և Հայաստանը ներկայացրել Warsaw Cup 2019...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ունենալու ենք հակակոռուպցիոն հերթական անդեմ մարմինը. Արման Բաբաջանյան
«Այստեղ բոլոր խմբակցությունների միջև կա կոնսենսուս՝ մինուս մեկ։ Ես առաջին իսկ օրից դեմ եմ եղել այս կարգով այս հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հայաստանցի սպառողը պաշտպանված չէ սննդում առկա հակաբիոտիկներից
Հակաբիոտիկների նկատմամբ  կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես այդ դեղամիջոցների օգտագործման հետևանքով, այնպես էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}