Գորայք համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել
Նախօրեին ՀՀ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները։ Հունիսի 30-ին նոր ընտրություններ են նշանակվել։ Համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը, նա հավաքել էր 531 քվե։ Երկրորդ տեղում էր Արտյոմ Գրիգորյանը։
Zangezur.tv-ի հաղորդմամբ, ի նշան բողոքի՝ արդեն նախկին ընտրություններում հաղթող, միաժամանակ դատարանում պատասխանող կողմ Աշոտ Աղաջանյանն այսօր առավոտյան Գորայքի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Պետրոսյանին պատկանող տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը։