Մարդկության պատմության ջերմաստիճանային ռեկորդը
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հաղորդել է, որ 2019 թվականն ամենաշոգերից է լինելու, իսկ 2015-19 թվականների հնգամյակը կգերազանցի ամենաբարձր ջերմաստիճանային ռեկորդը՝ դիտարկումների պատմության մեջ։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, կազմակերպության մամուլի քարտուղարի խոսքով, դեռ շատ վաղ է խոսել, որ Եվրոպայում անոմալ շոգն անմիջականորեն կապված է կլիմայական փոփոխության հետ, բայց գլոբալ տաքացման պատճառով տաք հոսանքները, որոնց ժամանակ օդի ջերմաստիճանը հասնում և գերազանցում է 40 աստիճանը, ավելի հաճախակի կլինեն, ինտենսիվ և շարունակական։
2019 թ. անոմալ շոգի պատճառը երկու շրջանից բարձր ճնշման համակարգն է, որոնք գտնվում են Գրենլանդիայի և Հյուսիս-Կենտրոնական Եվրոպայի կողքին։ Նրանք շրջափակում են հարավային ցիկլոնը, որը կարող էր հովացնել օդը։ Արդյունքում գրանցվում է ռեկորդային տաք ջերմաստիճան և ինտենստիվ ամպրոպներ
Գիտնականները մտավախություն ունեն, որ բարձր ջերմաստիճանը հարյուրավոր և հազարավոր մարդկանց մահվան պատճառ կդառնա։ Մասնագետները հիշեցնում են, որ 2003 թվականի շոգի պատճառով զոհվել էր 70 հազար եվրոպացի, իսկ նախորդ տարվա ամռանը Գերմանիայում մահացել էր առնվազն 1000 մարդ։