![](https://panorama.am/news_images/712/2134762_1/60.thumb.jpg)
Էրդողանը նշել է Թուրքիա С-400-ի մատակարարման ժամկետները
Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա կմեկնարկի 10 օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ճապոնիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին գրում է Ria-ն։
Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ Անկարան կկարողանա լուծել Վաշինգտոնի հետ տարաձայնությունները, որն անհնար է համարում С-400-ի հետ միաժամանակ ԱՄՆ-ից F-35 կործանիչների մատակարարումը:
«Մինչ օրս մենք չենք լսել պատժամիջոցների մասին: Այս թեման, թե այստեղ, թե մեր բանակցություններում Թրամփի հետ հեռախոսազրույցների ժամանակ չի հայտնվել», - Էրդողանի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանից С-400-ի գնման գործարքն «ամբողջովին փակված է»: Օսակաում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի Թուրքիայի դեմ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ թուրք նախարարի՝ F-35-երի ծրագրից Թուրքիային դուրս թողնելը կվնասի ԱՄՆի-ին ու ՆԱՏՕ-ին
- ՆԱՏՕ. «S-400-ները և F-35 կործանիչները չենք տեղակայելու միևնույն վայրում»
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)