ԱՄՆ-ում 9 մլն լիտր վիսկի է այրվել
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում հրդեհի հետևանքով ոչնչացվել է 9 մլն լիտր վիսկի: Euronews.com-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել վիսկիի արտադրությամբ զբաղվող «Jim Beam» ընկերության պահեստներում:
Ըստ ԶԼՄ-ների՝ հրշեջներից պահանջվել է մի քանի ժամ հրդեհի վերահսկման և դրա հետագա տարածման համար: Նշվում է, որ հրդեհի հետևանքով զոհեր չկան:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը, հավանաբար, բռնկվել է կայծակի հարվածից: Ըստ նրա՝ Jim Beam Bourbon-ի վնասը կարող է հասնել 300 միլիոն դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ