Սահմանադրությունը մեր ներքին կյանքի անվտանգության ամենակարևոր երաշխավորն է. Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղերձ է հղել՝ նվիրված Սահմանադրության օրվան։
Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը: Սահմանադրությունն առաջին հերթին տվյալ ժողովրդի մտածողության ճարտարապետության արձանագրումն է և միևնույն ժամանակ այն իդեալը, որին պետք է հավերժ ձգտել: Այս ուղղությամբ արդեն իսկ մեծ գործ է արվել, բայց ժողովրդավարացումը և իրավականությունն անվերջ կատարելագործման ենթակա մեծություններ են:
Այսօր տեղին է վերհիշել հայ իրավական մտքի կարևորագույն փաստաթղթերից մեկը, որը գալիս է ապացուցելու իրավականության հիմնարարությունը մեր ժողովրդի համար, որտեղ առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական միտքը, ինչպես նաև պետական նոր մտածողություն սկիզբ դնելով։ Խոսքը, իհարկե, «Որոգայթ փառաց» ծրագրային երկի մասին է: Այս աշխատությունը մոտ 250 տարի առաջ, հայ իրավական միտքը բարձրացնելով նոր մակարդակի, սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին այսօրվա իրականությանը։
Կարևոր եմ համարում նշել, որ Սահմանադրությունը մեր ներքին կյանքի անվտանգության ամենակարևոր երաշխավորն է։ Սահմանադրությունը և մեր ազատություններն են նաև այն կառուցակարգերը, որոնք մենք պաշտպանում ենք և հանուն որոնց մեր ամենօրյա աշխատանքով կատարելագործում ենք Հայաստանի անվտանգության համակարգը:
Մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված այն հասարակությունը, որն ինքներս ենք կառուցում»։
Հարակից հրապարակումներ`
- Եղած ընկալումներն ահազանգում են մեկ վտանգի մասին, որ Սահմանադրության էությունը չեն հասկանում. Գևորգ Դանիելյան
- Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված. Էլինար Վարդանյան
- ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրը
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
- Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է. Փաշինյան
- Ժողովրդավար Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես Սահմանադրության գերակայության պայմաններում. Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին