Ինդոնեզիան 15 տարում ավելի քան 30 հազար հեկտար է կորցրել
Ինդոնեզիան վերջին 15 տարում ավելի քան 30 հազար հեկտար հող է կորցրել կլիմայի փոփոխությունների ու անտառահատումների հետևանքով ափամերձ գծի էրոզիայի պատճառով: news.ru-ի հաղորդմամբ, ամենաշատը տուժել են Ճավա կղզու կենտրոնական ու արևելյան հատվածները և Սուլավեսի կղզու հյուսիս- արևելյան հատվածը: Լողափերը տարեկան մինչև 4 մետր լայնք են կորցնում:
«Կառավարությանն անհրաժեշտ է գործին միացնել բոլոր կողմերին՝ տեղական վարչակազմերը, քաղաքացիական հասարակությունը և հանրակրթական հաստատությունները: Պետք է սկսել անտառների վերականգնումը, քանի որ դրանք ոչ միայն պաշտպանում են շրջակա միջավայրը, այլև օգուտ են բերում երկրի տնտեսությանը»,-նշել է Բանդունգի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտող Արմի Սուսանդին:
Նշվում է, որ կորսված տարածքը կարելի է համեմատել պետության մայրաքաղաք Ջակարտայի հետ: