Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ
Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ:
ԱԳՆ մամուլի և հանրային դիվանգիտության վարչության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անդրադարձ են կատարել ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ այս առնչությամբ բարձր գնահատելով ընտրական ցիկլի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող մարդու իրավունքների խրախուսման և ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում դատաիրավական ոլորտում։
ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը:
Երկուստեք առանձնահատուկ կարևորվել է ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակներում այս ուղղություններով համագործակցության առավել ամրապնդումը։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը